«Ինտեր»-ը պատրաստ է բաց թողնել բրազիլացի կիսապաշտպան Կոուտինյոյին 13 մլն եվրոյի դիմաց, հայտնում է La Gazzetta dello Sport-ի թղթակից Տանկերդի Պալմերին:
Հիշեցնենք, որ ավելի վաղ հայտնի էր դարձել, որ «Սաուտհեմփթոն»-ը առաջարկել է 11 մլն եվրո բրազիլացու տրանսֆերի դիմաց: Իսկ ահա «Լիվերպուլ»-ը՝ խաղացողի տրանսֆերին հավակնող մյուս ակումբը, իր առաջարկը 8 մլն-ից չի բարձրացրել:
Հավելենք, որ անձամբ ֆուտբոլիստը նախապատվություն է տալիս հենց «մերսիսայդցիներին» ու ցանկանում է տեղափոխվել այնտեղ:









































