Լոնդոնի «Արսենալ»-ը հրաժարվել է փոխանակել իր երկրորդ դարպասապահ Վիտո Մանոնեի տրանսֆերը «Ռոմա»-ի դարպասապահ Մարտեն Ստեկելենբուրգի տրանսֆերի հետ, հայտնում է La gazetta dello Sport-ի թղթակից Տանկերդի Պալմերին:
Գործարքի կայացմանը դեմ է արտահայտվել գլխավոր մարզիչ Արսեն Վենգերը, ով չի ցանկացել նման մրցակցի բերել թիմ Վոյչեխ Շեսնիի համար:
«Ռոմա»-ն ցանկանում էր նման փոխանակություն կատարել, քանի որ այս մրցաշրջանում հոլանդացի դարպասապահը կորցրել է տեղը Զդենեկ Զեմանի թիմի կազմում ու մշտապես նստում է պահեստայինների նստարանին:








































