Sunday, 12 05 2024
Ֆրանսիայում Հայկական շարժումը կոչ է անում բոյկոտել Բագրատ Գալստանյանի նախաձեռնած ցույցը
«Տավուշը հանուն հայրենիքի» շարժման հերթական հանրահավաքում մատնանշվեցին առաջիկա անելիքները
Բագրատաշենի ճանապարհը բաց է, հանրապետությունում փակ փողոցներ չկան. ՀՀ ՆԳՆ
Սա մեր եկեղեցու ամենաամոթալի էջերից է
Տարածաշրջանում աշխարհաքաղաքականությունը արմատապես փոխվում է. Մոսկվան փորձում է դա թույլ չտալ
Իրականում կա այլ ծրագիր, որը չի բարձրաձայնվում՝ թույլ չտալ, որ Հայաստանը գնա եվրոպական ուղով
Որոշեցին Հայաստանի վրա Ադրբեջանի հարձակման համար լեգիտիմ հիմքեր ստեղծել
Ատելության քարոզի հասարա-քաղաքական հետևանքները
Որքան գումար է ծախսվել Լծեն-Տաթև ճանապարհը վերակառուցման համար
Բիշքեկից՝ Ալմաթի
Էլեկտրաէներգիայի անջատումներ Երևանում և 5 մարզերում
«Պահիր Քո’ Սուրբ ժողովրդին». Բագրատ Սրբազանը ժողովրդի հետ աղոթում է հանրահավաքին ընդառաջ
Հայաստան-Ադրբեջան սահմանազատման հիմքը
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Թիվ 39 երթուղին սպասարկող ավտոբուսում տղամարդը հանկարծամшհ է եղել
«Զանգե’ր, ղողանջե’ք, Սրբազան քաջերի’ն կանչեք». երգերով երիտասարդները միանում են Սրբազանին
Ստախոսն իր մաշկի վրա զգալու է մեր համառության ուժը
Բելգորոդում ուկրաինական ԶՈՒ հրետակոծումից բազմաբնակարան շենք է մասամբ փլուզվել
Գազայում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 35 հազարը
Աշխատանքային այցով Հայաստան է ժամանելու ԵԱՀԿ գործող նախագահ, Մալթայի Հանրապետության ԱԳ նախարար Իեն Բորջը
Փրկարարները կոտրված ծառի ճյուղերը հեռացրել են ճանապարհի երթևեկելի հատվածից
18:15
Մեծ Բրիտանիան զորք չի ուղարկի Գազայում հումանիտար օգնության մատակարման համար
Բաքվում «զինվորական խռովությու՞ն է կանխվել»
Արարատ գյուղի ավտոտնակներից մեկում հրդեհի բռնկմամբ պայթյուն է տեղի ունեցել
Բանակում ռեֆորմները դանդաղ են ընթանում. մինչև վերջ չենք օգտվում ֆրանսիական ռեսուրսից
17:30
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Վաշինգտոնը Բաքվին «բարեհոգություն կցուցաբերի՞»
Հայաստանում ու՞մ է «սատարում» Իլհամ Ալիեւը
Իսրայելը շարունակում է ռազմագործողությունը Ռաֆահում
Երևանի Կարմիր բլուր հնավայրում պեղումները շարունակվում են

Ինձ համար պրոֆեսիոնալիզմը վեր է քաղաքական կողմնորոշումներից (տեսագրություն)

Realpolitik-ի զրուցակիցն է «Լրատվամիջոցների այլընտրանքային ռեսուրսներ» ծրագրի տնօրեն Մանանա Ասլամազյանը


– Դուք մի քանի ամիս է` Հայաստանում եք, հավանաբար արդեն հասցրել եք ծանոթանալ երկրի տեղեկատվական դաշտին. այս առումով Հայաստանն ունի՞ ապագա:


– Իրականում մի քանի ամիս է` Երեւանում եմ եւ փորձում եմ հետեւել այն ամենին, ինչ հայտնվում է հայկական տեղեկատվական դաշտում: Եվ ես դեժավյուի զգացողություն եմ ունենում, որովհետեւ կարծում եմ` Հայաստանում բավականին շատ են ազատ ԶԼՄ-ները, որոնք տարբեր կարծիքներ ունեն, ուստի հայ հեռուստադիտողը, եթե ունի տեղեկատվություն ստանալու պահանջ, հարցերը տարբեր տեսանկյունից դիտարկելու ցանկություն, կարող է որոշակի ջանք ներդնելով` այդ տեղեկատվությունն ստանալ: Այս իմաստով հայ հեռուստադիտողն ու թերթ կարդացողը, հետխորհրդային տարածքի համեմատությամբ, բավականին լավ վիճակում են: Բայց հեռուստադիտողը, ով ցանկություն ունի բազմակողմանի տեղեկատվություն ստանալ, մեկ հեռուստաալիքից կամ հրատարակությունից (առաջին հերթին` հեռուստաալիքից), չի ստանում մի հարցի շուրջ տարբեր մեկնաբանություններ: Պետք է դիտել առանձին մի ալիք, հետո` երկրորդը, մի քանի թերթ կարդալ, եւ նոր միայն կձեւավորվի իրադարձության համակողմանի պատկեր: Իմ փորձից ելնելով (ցավոք, ես չեմ կարող կարդալ հայկական մամուլը, հիմնականում ես հեռուստատեսությանը եւ ինտերնետին եմ հետեւում), պետք է ասեմ, որ ինձ զարմացնում է, ուրախացնում հայ լրագրողի ոգեւորությունը, նա միշտ զգացմունքային է, վստահ իր քաղաքական համոզմունքներում, բայց միեւնույն ժամանակ ինձ շատ տխրեցնում են նրա մասնագիտական հատկությունները: Ես պրոֆեսիոնալիզմի տակ հասկանում եմ նյութում առավելագույն օբյեկտիվություն եւ կարծիքների բազմակողմանիություն, գեղեցիկ եւ գրագետ խոսք, առավելագույն ինֆորմացիա: Ահա այս ցածր մակարդակն ինձ չի ոգեւորում, որովհետեւ ես հանդիպում եմ շատ կրթված ու զարգացած լրագրողների, բայց չգիտես ինչու` եթերում ես նրանց չեմ տեսնում, թերթերում` չեմ կարդում: Ինչ վերաբերում է հարցի` ապագային վերաբերող հատվածին, ապա ասեմ, որ ես լավատես եմ, կարծում եմ` այն կա, բայց դրա համար պետք է աշխատել: Սակայն ես համոզված չեմ, որ լրագրողները պատրաստ են աշխատել հանուն այդ ապագայի: Ինձ համար ամենատխուր փաստն այն է, որ չեմ տեսնում երիտասարդների մոտ լավատեսություն: Ուսանողները ասում են` սովորենք, գնանք երկրից, հենց «գնանք» բառը ինձ դուր չի գալիս, դա ընդունելի չէ փոքր երկրի համար, որտեղ պետք է ապագա ստեղծել:



– Ինչքանո՞վ է այդ իրավիճակը կապված Հայաստանում տիրող քաղաքական ռեժիմի հետ: Կարելի՞ է իրավիճակը փոխել առանց դրա:


– Ես կողմ չեմ գունավոր հեղափոխություններին: Ես իհարկե լիբերալ հայացքներ ունեմ, իհարկե պետք է ժողովրդավարություն ստեղծել, բայց դա երկար, դժվար գործընթաց է: Դրա համար միայն իշխանափոխության կոչեր պետք չեն: Ես համոզված չեմ` իշխանության անընդհատ փոփոխությունը կբերի՞ արդյոք ժողովրդավարացման: Սա սեւ գործ է, ինչը պահանջում է լուրջ քաղաքական գործիչներ, իրավիճակի լուրջ վերլուծություն եւ հանրային քննարկումներ, ոչ միայն խոսքեր, թե նա հիմար է, ես` խելացի: Ես դեռ չեմ տեսնում լուրջ քննարկումներ ո՛չ եթերում, ո՛չ թերթերում:



– Եթերը վերահսկվում է, ու հնարավոր չէ մուտք գործել:


– Այո՛, մի հեռուստաալիքը դաշնակցականների վերահսկողության տակ է, մյուսը` Գագիկ Ծառուկյանի, երրորդը` իշխանության եւ այլն: Ոչ ոք չի ուզում սոցիալական տատանումներ, ուժի գործադրում, ո՛չ ընդդիմությունը, ո՛չ իշխանությունը դա չեն ուզում, բայց, այնուհանդերձ, նրանք չեն արտահայտում իրար հետ խոսելու, մի բան փոխելու ցանկություն: Նախորդ ընտրությունները ցույց են տալիս, որ ինչ-որ բան պակասում է:



– Բայց առանց ռեժիմը փոխելու` հնարավո՞ր է արդյոք խոսքի ազատություն:


– Կան քաղաքական գործիչներ, որոնք ուզում են իրարից խլել իշխանությունը, դա իրենց էությունն է, նրանք այդպես են ապրում: Կա նաեւ միանգամայն այլ միջավայր, որը կազմում են լրագրողները: Իմ ասածը գուցե տարօրինակ թվա, բայց ինձ համար պրոֆեսիոնալիզմը, մասնագիտական էթիկան վեր են քաղաքական կողմնորոշումներից: Տեղեկատվական դաշտում աշխատող լրագրողի համար նույնիսկ քաղաքացիության հարցն այնքան կարեւոր չէ, որովհետեւ նրա մասնագիտական խնդիրն արագ տեղեկատվություն ստանալն է, այն ստուգելը եւ մարդկանց հասցնելն այնպես, ինչպես իրականում պատահել է, այլ ոչ թե իր պատկերացմամբ: Այս առումով լրագրողները չպիտի աշխատեն դաշնակցականների կամ այլ կուսակցությունների, կամ իշխանության համար: Նրանք պիտի աշխատեն հեռուստադիտողի համար: Սա է այս մասնագիտության ամենամեծ առանձնահատկությունը: Եթե ուզում եք պատգամավոր դառնալ, քաղաքականությամբ զբաղվել, ապա արեք, ձեզ լրագրող մի անվանեք: Լրագրողի խնդիրն է գտնել տեղեկատվություն եւ հասցնել մարդկանց առավելագույն բազմակողմանի մոտեցում: Սրա գիտակցումը չկա: Թերթերը կուսակցական են, այդպես է եղել պատմականորեն: Մարդը վճարում է եւ ուզում է կարդալ այն, ինչ իրեն պետք է:



– Հայաստանում իրավիճակը նմա՞ն է ռուսական իրականությանը:


– Ոչ միայն Ռուսաստանում, ամբողջ հետխորհրդային տարածքում, բացառությամբ մերձբալթյան երկրների եւ Մոլդովայի, իրավիճակը քիչ թե շատ նման է: Կան խոշոր հեռուստաալիքներ, որոնք իշխանությունների վերահսկողության տակ են: Կա, այսպես կոչված, ընդդիմադիր մամուլ: Խոսքի ազատության վիճակը նույնն է, ինչ այստեղ: Հայաստանյան եւ ռուսական մեդիայի տարբերությունը կայանում է հետեւյալում. ռուսական ժամանցային հաղորդումների որակը տասն անգամ բարձր է: Ռուսաստանում եթե պրոպագանդա է արվում, ապա ավելի պրոֆեսիոնալ կերպով է արվում, եթե ազատ լրագրություն է, ապա այն շատ ավելի լավ է արվում, քան Հայաստանում: Ինձ համար ռուսական Дождь հեռուստաալիքը, Эхо Москвы ռադիոկայանը, Новая газета-ն, Коммерсант-ն ու Ведомости-ին բարձր մակարդակի լրագրություն են եւ օբյեկտիվ են: Ռուսաստանում շատ տարբեր լրատվամիջոցներ կան: Կան ենթակա թերթեր: Նույնիսկ իշխանական Вестиալիքը, նույնիսկ եթե, գիտենք, որոշ մարդկանց երբեք այդ ալիքով ցույց չեն տա ու որոշ թեմաներ չեն քննարկի, միեւնույն է, այն տալիս է ավելի լայն պատկեր: Եթե ես ուզում եմ ավելի բազմակողմանի պատկեր ստանալ, ես կարդում եմ այլ թերթեր էլ, հետեւում ինտերնետային կայքերին: Ինտերնետը Ռուսաստանում խելացի մարդկանց համար միանշանակ ինֆորմացիայի կարեւորագույն աղբյուրն է, եւ այն ամբողջովին ապահովում է բազմակողմանի տեղեկատվությունը:



– Կհամեմատե՞ք հայաստանյան իրավիճակի հետ:


– Հայաստանում այդպես չէ: Նախ` Հայաստանում կա պրոֆեսիոնալ վերլուծաբան- լրագրողների պակաս: Ես դեռ չեմ կարդացել հոդված, որ վերլուծում է տնտեսական իրավիճակը Հայաստանում: Կարդում ես այն մասին, որ վարչապետը կոչ է արել լվանալ կովերին կամ որ Լեւոն Տեր-Պետրոսյանը չի բարեւել Րաֆֆի Հովհաննիսյանին: Բայց այս ամենի հետեւում ես չեմ տեսնում լուրջ վերլուծություն: Եթե ես գրեի այդ թեմայի շուրջ, ես կասեի, որ ճիշտ հարց է բարձրացրել վարչապետը, քանի որ միկրոբներ են ընկնում կաթի մեջ, բայց ես կհարցնեի` որտեղից վերցնել ջուր կովը լվալու համար. տարբեր կողմերից կմոտենայի հարցին: Իսկ հիմա ե՛ւ հեռուստատեսությունում, ե՛ւ ինտերնետում չեմ տեսնում վերլուծություն: Իհարկե, սա ընդամենը օրինակ է: Բայց ընդհանուր առմամբ դա պակասում է հայկական լրագրության մեջ, ոչ միայն հեռուստատեսությունում, այլեւ ինտերնետում:



– Հայաստանում Դուք ծրագիր եք իրականացնում մեդիա դաշտում: Կներկայացնեի՞ք:


– Ես վարում եմ «Լրատվամիջոցների այլընտրանքային ռեսուսներ» ծրագիրը, որը նախատեսված է չորս տարվա համար: Այն հովանավորվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության կողմից: Այս գրանտը տրամադրում է ամերիկյան Ինտերնյուս Նեթուրք ընկերությունը: Բայց ինքը չի պատրաստում ծրագիրը: Այն ունի երեք գործընկեր Հայաստանում. դրանք են հայաստանյան Ինտերնյուզ ՀԿ-ն, Երեւանի մամուլի ակումբը եւ Եվրասիա համագործակցության հիմնադրամը: Նրանք են իրականացնում ծրագիրը, իմ գործառույթը խորհրդատվություն տալն ու ծրագրին հետեւելն է: Ամերիկացի մասնագետը հետեւում է, որպեսզի միջոցները ճիշտ ծախսվեն եւ հետաքրքիր բան ստացվի: Սա առաջին այսպիսի ծրագիրն է: Ինձ էլ ընտրել են ծրագրի ղեկավար, ով հայ է, մեծացել է Հայաստանում, գիտի լեզուն եւ այլն: 20 տարի ղեկավարել եմ ռուսական Ինտերնյուզը եւ առանց ավելորդ համեստության ասեմ, որ ոչինչ չէր արվի ռեգիոնալ հեռուստատեսության ոլորտում առանց Ինտերնյուզի մասնակցության:


– Հայաստանում ընտրություններ են 2012-2013թթ.: Ի՞նչ պետք է անեն լրատվամիջոցները:


– Այո՛, խորհրդարանական, նախագահական ընտրություններ են: Քննարկվում են ընտրությունների մասին օրենքի փոփոխությունները եւ այլն: Սա շատ բարդ շրջան է լրագրության համար: Դժվար է պահպանել հեղինակությունը, անկողմնակալությունը, չառաջնորդվել կուսակցական կողմնորոշումներով եւ փորձել ճիշտ ռազմավարություն որդեգրել: Ես ուսանողներին ասում եմ` դուք ընտրել եք ամենալավ ու ամենավատ մասնագիտությունը: Ամենալավը, որովհետեւ պարբերաբար սովորում եք նոր բաներ, դուք հնարավորություն ունեք այդ նորը փոխանցել ձեր համաքաղաքացիներին: Ամենավատը, որովհետեւ մեծ ճնշման տակ եք, եւ ձեր պրոֆեսիոնալիզմը շատ կարեւոր է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում