Բրյուսելում բացվում է եվրոպական խոշորագույն տոնավաճառներից մեկը՝ բելգիական BRAFA-ն, որտեղ գրեթե 130 միջազգային պատկերասրահներ ներկայացնում են կոլեկցիոներների ամենահետաքրքիր հավաքածուները՝ հնագույն եգիպտական և անտիկ դարաշրջանի քանդակներից մինչև մոդեռնիզմ և կոմիքսներ:
Իրադարձությունը տեղի է ունենում թագավորական ընտանիքի հովանու ներքո: Բացի կոմերցիոն նպատակներից տոնավաճառն ունի նաև հզոր հասարակական բաղկացուցիչ: Կոլեկցիոներները այստեղ գալիս են ընտանիքներով, իսկ վերջին ընթրիքը 1000 անձի համար տեղի է ունեցել արքայադուստր Աստրիդի ներկայությամբ:
Վերջին մի քանի տավա ընթացքում BRAFA-ն բավականին փոխվել է: Ավելացել են ոչ միայն ներկայացվող նմուշների ժամանակաշրջանները, այլև գներն են տարաբնույթ դարձել, իսկ այցելուների թիվը մի քանի անգամ ավելացել է:





































