Հանրապետական ինստիտուտի տնօրեն, վրաց փորձագետ Իվլիան Խաինդրավան «Առավոտ»-ի հետ զրույցում անդրադառնալով հարցին, թե հայ-վրացական հարաբերությունների մակարդակը կարո՞ղ է տարբերվել վարչապետ Բիձինա Իվանիշվիլիի իշխանավարման ընթացքում՝ նախագահ Միխեիլ Սաակաշվիլիի իշխանավարման ժամանակահատվածից, նկատեց՝ «անկասկած»:
«Սաակաշվիփն եղել և մնում է ինքնագովագդի գրոսմայստեր և կարողանում էր հաջողությամբ հռետորաբանությունը ներկայացնել որպես գործողություն: Մինչդեռ երբեմն հռետորաբանության և իրողությունների միջև նույնիսկ լիակատար հակադրություն կար: Թեև պետք է խոստովանել, որ ՀՀ-ի հետ նա վարում էր, պահպանում էր հարթ, բարիդրացիական հարաբերություններ, և այլ կերպ չէր էլ կարող լինել: Իվանիշվիլին անհատ է, որը նպատակաուղղված է գործի վրա, բայց պետք չէ նրանից անմիջապես ակնկալել «երկնքից թափվող մանանա», և պետք չէ նրա «կոկորդից բռնել»՝ պահանջելով իրավիճակի վայրկենական շտկում, որը տարիներով բարձիթողի վիճակում է եղել»,- ասաց Խաինդրավան: