Բարձր նորաձևության շաբաթվա ընթացքում ցուցադրված զգեստները, որ ստեղծել են Valentino-ի տան ստեղծագործական տնօրենները, այգի են հիշեցնում։
Հագուստները կարված են այգիներ, նստարաններ պատկերող գործվածքներից և զարդարված ենասեղնագործություններով, իսկ ուսերի կեսը ծածկող ռոմանտիկ թիկնոցները թռչունների վանդակ են հիշեցնում: Ռոմանտիկ զգեստների ճոխ փեշերին գալարվում է վառ կանաչ տերևներով լիանան, սև ժապավենները նման են այգում ձգվող լաբիրինթոսի…
Այս հավաքածուի նուրբ երանգների մեջ բացառություն են ապրանքանիշի դամար դասական դարձած վառ կարմիր և սև գույները:
Հավաքածուն պոդիումի վրա թվում էր եթերային, կարծես, չէր հպվում հատակին, զգեստներից արձակվում էր գեղեցիկ ծաղիկների բույրը:










































