Բրիտանիայի գիտնականները պարզել են, որ հոգնածության գագաթնակետը, և որպես դրա արդյունք, կնոջ ծերացած տեսքն ավելի շատ է ընդգծվում չորեքշաբթի կեսօրին:
Ուսումնասիրությունները ցույց են տվել, որ հարցված կանանց 12%-ը չորեքշաբթին շաբաթվա ամենածանր օրն են համարում: Բանն այն է, որ շաբաթվա կեսին էներգիայի մակարդակը նվազագույնին է հասնում:
Կանանց մեկ քառորդը խոստովանել է, որ սթրեսի ճնշումը զգում են շաբաթվա մեջ մի քանի ագամ, իսկ հարցված կանանց 19%-ը բողոքել են չորեքշաբթի կեսօրին զգացած ուժերի թուլացումից, գրում է MedikForum-ը:
Սթրեսները և վատ տրամադրությունը կանայք նախընտրում են հաղթահարել քաղցրավենիքով և ուտելով:
Ուրբաթ օրը, ընդհակառակն, գեղեցիկ սեռը հանգստյան օրերի ակնկալիքով իր ուժերի ծաղկմանն է հասնում:









































