«Մալագա»-ի կիսապաշտպան Իսկոն, որի ծառայություններով ակտիվորեն հետաքրքրված է «Մանչեսթեր Սիթի»-ն, մոտ է թիմի հետ նոր պայմանագիր կնքելուն:
«Իսկոյի հետ պայմանագիր կնքելու գործընթացը եզրափակիչ փուլում է: Մոտ օրերս կավարտենք գործընթացի, որից հետո նոր կհայտարարենք: Կարող եմ միայն ասել, որ նրա ծառայություններով եվրոպական շատ թիմեր են հետաքրքրված, բայց ուզում ենք մեզ մոտ պահել»,- Sky Sports-ը փոխանցում է «Մալագա»-ի տնօրենի խոսքերը:
Իսկոն «Մալագա»-ում է հանդես գալիս 2011 թվականից: Նա այնտեղ է տեղափոխվել «Վալենսիա»-ից:








































