Սաուդյան Արաբիայի թագավոր Սալման իբն Աբդուլ Ազիզ ալ-Սաուդը խոստացել է շարունակել իր եղբոր՝ Աբդուլլահ բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդի քաղաքական կուրսը: Այս մասին հաղորդում է Reuters-ը:
Նոր միապետը ժողովրդին ուղղված հեռուստաուղերձում հայտարարել է, որ «Ալլահի օգնությամբ մենք չենք շեղվի ուղիղ ճանապարհից, որով մեր երկիրն ընթանում էր հանգուցյալ թագավոր Աբդել Ազիզի օրոք»:
Սաուդյան թագավորն արդեն առաջին նշանակումներն է կատարել կառավարությունում: Այսպես, իր որդուն՝ ռազմական օդաչու և սաուդյան առաջին աստղագնաց Մոհամադ բեն Սալմանին, նա նշանակել է պաշտպանության նախարար (նախկինում հենց ինքն էր զբաղեցնում այդ պաշտոնը) և թագավորական դատարանի ղեկավար: ՆԳՆ ղեկավար Մոհամադ բեն Նայեֆը դարձել է երկրորդ գահաժառանգ արքայազն: Մյուս նախարարները, այդ թվում արտգործնախարարը, Նավթի և բնական ռեսուրսների, Ֆինանսերի նախարարները, պահպանել են իրենց պորտֆելները:
Հիշեցնենք, այս գիշեր 91 տարեկանում մահացել է Սաուդյան Արաբիայի թագավոր Աբդուլլահ բեն Աբդել Ազիզ ալ-Սաուդը:










































