Մեքսիկայի ինը նկարիչներ նկարել են անկշռելիության պայմաններում։ Այդ վիճակում հայտնվելու հարցում նրանց օգնել է այցն Աստղային ավան։ Այս մասին հայտնում է RIA Novosti-ն։
Մեքսիկայի գեղարվեստի ազգային ինստիտուտի գլխավոր տնօրեն Մարիա Գարսիա Սեպեդայի խոսքով՝ փորձի գլխավոր նպատակը եղել է արվեստի հետ գիտության միավորման փորձը։ Նա նշել է, որ այդ հարցում իրենց օգնել են Ռուսաստանի դեսպանատունն ու կառավարությունը։
Փորձը կատարվել է տիեզերագնացների նախապատրաստման կենտրոնում։ Հյուրերը գտնվել են ուսումնական օդանավում, որը կատարում է, այսպես կոչված, պարաբոլային թռիչք։ Թռիչքի ընթացքում նկարիչները 9 անգամ 30-ական վայրկյանով հայտնվել են անկշռելիության պայմաններում։
Մեխիկոյոմ կանցկացվի ցուցահանդես, որտեղ կներկայացվեն 12 ցուցանմուշներ։ Նշվում է, որ նկարիչներն աշխատանքներն ավարտին են հասցրել ցամաքում։ Ցուցադրություններ կկազմակերպվեն նաև Ռուսաստանում, Սլովենիայում և ԱՄՆ-ում։










































