Ճապոնիայի իշխանությունները փորձել են ԴԱԻՇ-ի (Իրաքի և Շամի իսլամական պետություն) հետ կապ հաստատել նրանց էլեկտրոնային փոստի այն հասցեով, որից նամակ էր ստացել ճապոնացի պատանդներից մեկի կինը` փրկագնի պահաջով: Այս մասին հաղորդում է «Կիոդո» գործակալությունը:
Հայտնի է, որ նամակն ուղարկվել էր լրագրող Գոտո Կենձիի կնոջը:
Ճապոնիայի իշխանությունները նամակն ուղարկել են այդ հասցեով` հուսալով կապի դուրս գալ գրոհայինների հետ, քանի որ չնայած վերջիններիս տրված վերջնաժամկետի ավարտի մոտենալուն` պատանդների ազատ արձակման գործում լուրջ առաջընթաց չկա: Նշվում է, որ գրոհայիններից պատասխան դեռևս ի ստացվել:








































