Թուրքական Cumhuriyet թերթի փոխանցմամբ, ապրիլի 14-ին Ստամբուլի հայկական Սուրբ Երրորդություն եկեղեցու Նարեկյան սրահում բացվելու է Ստամբուլն «անմահացրած» հայ լուսանկարիչների ստեղծագործությունների ցուցահանդեսը:
Դրանում ներկայացվելու են վերջին 150 տարիների ընթացքում հայ անվանի լուսանկարիչների (Արա Գյուլեր, Միհրան Իրանյան, Պողոս Տարկուլյան, Անի Չելիք Արևյան, Գարո Միլոշյան) ավելի քան 100 լուսանկարներ:











































