«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Գագիկ Ծառուկյանի՝ հունվարի 20-ին նշանակված խորհրդաժողովը, որին հրավիրված են տարբեր քաղաքական ուժեր, հասարակական կազմակերպություններ, քաղաքացիական նախաձեռնություններ և շարժումներ, Գյումրիի սպանդի զոհ դարձած ընտանիքի ամենափոքրի՝ վեցամսական Սերյոժա Ավետիսյանի մահվանից հետո հետաձգվեց։ Խորհրդաժողովը տեղի կունենա փետրվարի 5-ին:
«Որքան գիտեմ՝ փետրվարի 5-ին է»,- «Առաջին լրատվական»-ին տեղեկացրեց Ժողովրդական կուսակցության առաջնորդ Տիգրան Կարապետյանը, որը նույնպես մասնակցելու է խորհրդաժողովին:
Հիշեցնենք, որ երկրում ստեղծված քաղաքական և տնտեսական բարդ իրավիճակը քննարկելու համար Գագիկ Ծառուկյանը խորհրդաժողով է հրավիրել:
Ավելի վաղ գրել էինք, որ խորհրդաժողովին չի մասնակցելու ՀԱԿ-ը, քանի որ Կոնգրեսը կողմնակից է եռակողմ և երկկողմ ձևաչափով հանդիպումներին: Քանի որ այս հանդիպումը դուրս է այդ ձևաչափից, Կոնգրեսը և նրա առաջնորդը չեն մասնակցի այդ հավաքին:
Լուսանկարը՝ Photolure-ի










































