Ճավայի ծովում կործանված Air Asia ավիաընկերության օդանավի բորտային ինքնագրերի ձայնագրություններում պարզ լսելի են նախազգուշացումները բարձրացման ուժի կտրուկ անկման մասին: Այս մասին գրում է Today պարբերականը:
Ինչպես վկայում են ձայնագրությունները, օդաչուները փորձել են օդանավը դուրս բերել այդ իրավիճակից:
«Ձայնագրություններում լսելի են տագնապի ազդանշանի ձայներն ու հետևի ֆոնում օդաչուների ձայները: Դժվար է հասկանալ, թե ինչի մասին են նրանք խոսում»,- ասել է Ինդոնեզիայի տրանսպորտային անվտանգության ազգային կոմիտեի աշխատակիցը:









































