Ադրբեջանի Իսմայիլի քաղաքում (Բաքվից 190 կմ հեռավորության վրա) ՆԳՆ զորքերը կրակ են բացել ցուցարարների վրա: Ինչպես հաղորդում է Contac.az-ը՝ վկայակոչելով տեղի բնակիչներին, զորքն օգտագործում է ռետինե փամփուշտներ:
Ի պատասխան՝ ցուցարարները կիրառում են քարեր և փայտեր: Փոխհրաձգության հետևանքով կան տուժածներ, որոնց հստակ թիվը չի հաղորդվում:
Ներկա պահին բախումները տեղափոխվել են շուկայի տարածք, որը գտնվում է գործադիր իշխանության շենքից մի քանի կիլոմետր հեռավորության վրա:
Գործակալության փոխանցմամբ՝ ՆԳՆ զորքերը սահմանափակում են լրագրողների գործունեությունը և փակել են մուտքը քաղաք:
Ավելի վաղ ՆԳՆ զորքերը և ոստիկանության հատուկ ստորաբաժանման ջոկատները արցունքաբեր գազ և ջրցան մեքենաներ էին կիրառել ցուցարարներին ցրելու համար, սակայն ապարդյուն: Իրավապահ մարմինները ձերբակալել են մի քանի տասնյակ մարդու: