Բրազիլացի լեգենդար ֆուտբոլիստ, կատալոնական «Բարսելոնա»-ի և Մադրիդի «Ռեալ»-ի նախկին հարձակվող Ռոնալդոն գովեստի խոսքեր է հղել Շվեդիայի ազգային հավաքականի և ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Զլատան Իբրահիմովիչի հասցեին, տեղեկացնում է Sports Illustrated-ը:
«Կարծում եմ, որ ներկա պահին Իբրահիմովիչը համարվում է աշխարհի լավագույն հարձակվողը: Նա հանդես է գալիս 10 համարի մարզաշապիկով, սակայն խաղում է ինչպես «9» համարի ֆուտբոլիստ:
Անցյալ տարի եղել եմ Փարիզում և դիտել եմ նրա խաղերը: Իբրահիմովիչը շատ, շատ ուժեղ հարձակվող է»,- հայտարարել է Ռոնալդոն:






































