Ամերիկայի գավաթի խաղարկության շրջանակներում մեծ սկանդալ է հասունանում: Էկվադորի Պարլամենտի անդամ նախկին լրագրող Ռոլանդո Պանչանան մեղադրում է Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիան թիմի ազգային երիտասարդական թիմի կազմում Էկվադորի անձնագիր ունեցող 25-ամյա ֆուտբոլիստ ընդգրկելու մեջ: Պանչանան հայտնում է, որ նշված ֆուտբոլիստը, ում անունը ներկայումս Մակս Բարիոս է, ավելի վաղ հանդես է եկել Էկվադորում Խուան Էսպինոսա անվան ներքո:
«Պրոֆեսիոնալ ֆուտբոլիստ Խուան Էսպինոսան գրանցվել է Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիայում 2004 թվականին: Այնուհետև 2012-ին նա անհայտացել է և սկսել իր ելույթները Պերուի երիտասարդական հավաքականում` որպես Մաքս Բարիոս»,-հայտարարել է Պանչանան:
Էկվադորի ֆուտբոլի ֆեդերացիան պահանջում է միջադեպի հետաքննություն սկսել: Ֆուտբոլիստի հայրը հերքում է, որ իր որդին երկու երկրի քաղաքացիություն ունի: Բարիոսը հեռացված է խաղերից` մինչև հետաքննության ավարտը:








































