«Hraparak.am»-ի Գյումրիի աղբյուրները հաղորդել են, որ զոհված Ավետիսյանների ընտանիքի հարազատները պատրաստվում են այսօր գրավոր դիմել ՀՀ գլխավոր դատախազին՝ խնդրելով իրենց հարուցված քրեական գործով տուժողներ ճանաչել։ Նախնական հաշվարկով դիմողների քանակը կլինի յոթը։
Նրանց տուժողների իրավահաջորդ ճանաչելու դեպքում նախաքննություն իրականացնող մարմինը պարտավոր է գործին ներգրավել նաև նրանց փաստաբաններին, որոնք կմասնակցեն նախաքննությանը։
Մանրամասները՝ hraparak.am-ում












































