Լեհական սթարթափ ընկերությունը ներկայացրել է կոնցեպտուալ համակարգիչ, որն արտաքին տեսքով ու չափերով չի տարբերվում ավանդական համակարգչային մկնիկից՝ հայտնում է korrespondent.net-ը:
Սարքը կոչվում է Mouse-Box: Միակ բանը, որ հարկավոր է ունենալ, մոնիտորն է՝ ասվում է ընկերության մամլո հաղորդագրության մեջ:
Սարքն ունի գիրոսկոպ ու աքսելերոմետր, այդ պատճառով այն հնարավոր է օգտագործել որպես մկնիկ: Նոր համակարգչն ունի 1. 4 հերցանոց պրոցեսոր:
Mouse-Box-ի միացումը մոնիտորին իրականացվում է ստանդարտ HDMI-մալուխի միջոցով:
Համակարգիչը կարող է լիցքավորվել նաև անլար:
Ներկայում նախագծի հեղինակները գումար են հավաքում նախատիպի ստեղծման համար, որը ավելի ուշ նախատեսվում է թողարկել սերիական արտադրությամբ:











































