Monday, 29 04 2024
«Սուրբ Հովհաննես» մատուռի մոտակայքում քաղաքացին վնասվածք է ստացել
Ինքնաթիռում լարված իրավիճակ էր, միջամտեց քաղաքապետ Տիգրան Ավինյանը. Կամո Թովմասյանը մանրամասներ է ներկայացնում WizzAir-ի թռիչքից
Համալրման բաժանմունքի պետի պաշտոնակատարի անփութության հետևանքով՝ երկու զինծառայող ժամկետից շուտ է զորացրվել
Կամրջից Ազատ գետն ընկած ավտոմեքենայի վարորդը հոսպիտալացվել է
23:00
Բայդենը և Նեթանյահուն քննարկել են հրադադարի շուրջ ընթացող բանակցությունները
«Ադրբեջանի և Հայաստանի միջև սկսվել է սահմանագծման գործընթացը»․ Ալիևի գրասենյակ
Երևան-Սևան ավտոճանապարհին մեքենան բախվել է արգելապատնեշին
22:15
Բլինքենն Ալիևին կոչ է արել ազատել անարդարացիորեն ձերբակալվածներին
Սահմանազատման շուրջ իրավիճակը ռետրո է. կրկնվում է այն, ինչ Ստեփանակերտում էր
21:45
«Պետք է աջակցենք Կիևին այնքան ժամանակ, մինչև Պուտինը որոշի դադարեցնել պատերազմը»․ Բորել
Ե՞րբ է մերժվում կենսաթոշակ նշանակելը
Հայաստանում ռուսական գործակալ չեն բռնել. պատասխանատուն իշխանությունն է
Ադրբեջանցի քառասունչորս պաշտոնյա ամերիկյան «պատժամիջոցային ցուցակում» է. Ալիեւը խստացնում է «ազատագրված տարածքներ այցի» ռեժիմը
Աշխատանքներին ներգրավվել են 2 ավտոկռունկ և 1 թրթուրավոր տեխնիկա․ ՆԳՆ ՓԾ
Ե՞րբ կավարտվեն պարապմունքները դպրոցում․ նախարարի հրամանով սահմանվել է Վերջին դասի օրը
Փաշինյանը և Բլինքենը քննարկել են երկկողմ հարաբերություններին, Հայաստան-Ադրբեջան խաղաղության գործընթացին վերաբերող հարցեր
20:00
Կիրակնօրյա լրատվական-վերլուծական թողարկում
Վահագն Մախսուդյանը 2 ամսով կալանավորեց
Սյունիքի փոխմարզպետը ավտոբուսի վթարից տուժածներին նվերներ ու ծաղիկներ է տարել
Ինչու չեղարկվեց Ռեջեփ Էրդողանի՝ ԱՄՆ այցը
ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանդիպել է Կատարի ներդրումային գործակալության ներդրումների հարցով փոխտնօրենի հետ
Պարզվում են իրանական ավտոբուսի 5 մարդու կյանք խլած վթարի հանգամանքները․ վարորդին ձերբակալելու որոշում է կայացվել
ՀՀ և Կատարի ԱԳ նախարարները հատուկ ուշադրություն են դարձրել տարածաշրջանային փոխկապակցվածության հարցերին
Լեոն եւ Թումանյանը հայ առաջին սորոսականնե՞րն էին
Հայտնի են Պուտինի երդմնակալության օրն ու ժամը
ՀՀ-ի և Արևմուտքի շահերն ամբողջովին համընկնում են. սրա շնորհիվ ունենք արտաքին հաջողություններ
Ջերմուկ-Գնդեվազ ավտոճանապարհին ՃՏՊ-ի հետևանքով երկու մարդ է տուժել
Կողմ եմ, բայց ոչ՝ անվտանգության հաշվին. ադրբեջանական գազ կարելի է գնել լուրջ երաշխիքների դեպքում
Որտե՞ղ է Մոսկվան հայ-ադրբեջանական սահմանին «մի ամբողջ շարք անկլավներ» տեսնում
Ալեն Սիմոնյանը արձակուրդ է մեկնում

ԵԱՀԿ գործող համանախագահը մտադիր է այցելել Ադրբեջան

ԵԱՀԿ գործող համանախագահ, Ուկրաինայի արտգործնախարար Լեոնիդ Կոժարան մտադիր է այցելել Ադրբեջան և Հարավային Կովկասի այլ երկրներ, քանի որ 2013թ. ԵԱՀԿ նախագահության շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորումն առաջնային խնդիրներից մեկն է Ուկրաինայի համար: Ինչպես հաղորդում է 1news.az-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ադրբեջանում Ուկրաինայի դեսպան Ալեքսանդր Միշչենկոն:

«Ուկրաինական կողմը նախկինում բազմիցս հայտարարել է այն մասին, որ սառեցված հակամարտությունների կարգավորումը լինելու է ԵԱՀԿ նախագահության մեր գերխնդիրներից մեկը: Թե ինչ հստակ քայլեր կձեռնարկվեն այս ուղղությամբ, կտենսեք տարվա ընթացքում: Մենք ակնկալում ենք Ուկրաինայի արտգործնախարարի այցն Ադրբեջան և տարածաշրջանի այլ երկրներ »,- ասել է նա:

Դիվանագետի խոսքերով՝ Կիևում գիտակցում են, որ Ադրբեջանն Ուկրաինայից սպասում է ԼՂ հակամարտության լուծման հստակ քայլեր, և ուկրաինական կողմը ջանում է անել ամեն ինչ՝ խնդիրը խաղաղ ճանապարհով լուծելու համար:

Դեսպանը նշել է, որ Ուկրաինայի ամենակարևոր խնդիրն է գտնել այնպիսի կետեր, որոնք կկարողանան միավորել ԵԱՀԿ Մինսկի խմբի անդամ երկրների ջանքերը և կհանգեցնեն ստատուս քվոյի փոփոխությանն ու հակամարտության կարգավորման շուրջ իրական բանակցություններ սկսելուն:

Միշչենկոյի խոսքերով՝ Կիևում այն կարծիքին չեն, որ Ուկրաինայի նախագահության ժամանակ հնարավոր է լուծել Լեռնային Ղարաբաղի խնդրի հետ կապված բոլոր հարցերը:

«Դա, հավանաբար, ռեալ չէ, և ոչ մեկ նման խնդիր չի դնում: Բայց մենք դնում ենք հավակնոտ նպատակ՝ հասնել այս հարցի տեղաշարժմանը, ինչի մասին Ուկրաինայի արտգործնախարարը հստակ հայտարարել է Վիեննայում: Այժմ ընթանում է ակտիվ երկխոսություն»,- ասել է Ուկրաինայի դեսպանը:

Միշչենկոն ընդգծել է, որ Մինսկի խումբը այսօր միակ հավանական ձևաչափն է, և անհրաժեշտ է ուղիներ գտնել դրա աշխատանքների ակտիվացման համար:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում