Ավելի քան 600 էթնիկ ալբանացիներ, որոնք ծագումով Ալբանիայից, Կոսովոյից, Մակեդոնիայի և Պրեշևի հովտից են, գտնվում են Սիրիայում բազմաթիվ ահաբեկչական ջոկատների կազմում, որոնք կռվում են արաբական պետության պաշտոնական իշխանությունների դեմ:
Ինչպես հայտնում է մակեդոնական «Ալֆա» հեռուստաալիքը, տարբեր արմատական կառույցներ տարածաշրջանում համագործակցում են ավելի ակտիվ, քան կրոնական միությունները:
Մակեդոնիայի իսլամական կրոնական համայնքի գլխավոր քարտուղարի խոսքով՝ անհրաժեշտ է լուրջ աշխատանք կատարել՝ թույլ չտալու չարաշահումներ տարբեր քաղաքական խմբերի կողմից, որոնք կարող են սպառնալիք ներկայացնել հանրության, մի շարք կազմակերությունների կամ գերատեսչությունների համար:
Համայնքի ներկայացուցիչը ենթադրում է, որ տարածաշրջանում արմատական կառույցների միջև ակտիվ համագործակցությունը համապատասխան ինստիտուտների գործունեության ակնհայտ ձախողման հետևանք է:
Միտումը կանխելու նպատակով գլխավոր քարտուղարը նպատակահարմար է համարում, որ Ալբանիան, Կոսովոն և Մակեդոնիան ձևավորեն Ազգային խորհուրդ՝ կրոնական ներկայացուցիչների և տարբեր ոլորտների փորձագետների մասնակցությամբ:











































