Նավթի արդյունահանումը Մեքսիկայում շարունակում է անկումը՝ հասնելով 1956-ի ցուցանիշին՝ օրական 2.41 մլն բարել: Այս մասին հայտնում է պետական նավթային Pemex ընկերությունը՝ փոխանցում է RIA Novosti-ն:
2014 թվականին արդյունահանման միջին մակարդակը եղել է օրական 2.43 մլն բարելի մակարդակի, մինչդեռ 10 տարի առաջ ցուցանիշը եղել է ռեկորդային՝ 3.38 մլն բարել:
Կրճատումը կազմել է մոտ 28 տոկոս, իսկ թվերով արտահայտված՝ տասնամյակում օրական մոտ 1 մլն բարել:
Անցած շաբաթ Pemex-ը հայտարարել է կապիտալի միջազգային շուկայում 6 մլրդ դոլարի պարտատոմսերի տեղակայման մասին՝ ստանալու անհրաժեշտ միջոցեր, որոնք անհրաժեշտ են օտարերկրյա ընկերություների հետ համագործակցությամբ նավթի արդյունահանման մեջ ներդրումների համար:
2013-ի վերջից լատինաամերիկյան երկրում ընթանում է էներգետիկ ոլորտի բարեփոխում, որը նախատեսում է 80 տարում առաջին անգամ այդ ոլորտում մասնավոր ներդրումների թույլտվություն:









































