Սթիվ Ջոբսի կյանքին նվիրված jOBS ֆիլմը մեծ էկրան կբարձրանա ապրիլի 19-ին՝ Apple-ի հիմնադրի կողմից ընկերության ստեղծման 37-րդ տարեդարձի օրը: Այս մասին հաղորդել են Open Road Film և Fiver Star Feature Films ստուդիաների տնօրենները:
jOBS-ի շնորհանդեսը տեղի կունենա հունվարի 25-ին` ամերիկյան «Սանդենս» փառատոնի շրջանակում:
Ֆիլմի սցենարի հեղինակը Մեթ Ուայթելին է, ռեժիսորը՝ Ջոշուա Մայքլ Շտերնը («Անհաջողակը»):
Ֆիլմում Ջոբսին մարմնավորում է Էշթոն Քաթչերը: Ֆիլմում նկարահանվել են նաև Դերմոթ Մալրունին, Ջեյմս Վուդսը, Մեթյու Մոդայն ու այլք:
112 րոպեանոց ֆիլմի բյուջեն 8,5 մլն դոլար է` հաղորդում է Hollywood Reporter-ը:
Ֆիլմը կպատմի Ջոբսի՝ 1971-2000 թվականների կյանքի մասին ու կընդգրկի այնպիսի իրադարձություններ, ինչպիսիք են Apple-ի ստեղծումը, Ջոբսի հեռացումն ընկերությունից, NeXT-ի ու Pixar-ի հիմնադրումն ու նրա վերադարձը դարձյալ Apple:








































