Աֆղանստանում և Իրաքում ներկայումս մնում են 15 հազարից քիչ ամերիկացի զինծառայողներ: Նման տվյալներ է ներկայացրել ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման Կոնգրեսին հղված «Երկրի վիճակի մասին» իր հերթական ամենամյա ուղերձում:
Նա ընդգծել է, որ ամերիկյան ռազմական առաքելությունն Աֆղանստանում ավարտված է՝ հայտնում է TASS գործակալությունը:
Նա հիշեցրել է, որ 6 տարի առաջ Իրաքում և Աֆղանստանում տեղակայված էին մոտ 180 հազար ամերիկացի զինծառայողներ, սակայն հիմա այդ երկու երկրներում մնում են 15 հազարից պակաս զինվորներ ու սպաներ:











































