Ռուսաստանի վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Դավոսի տնտեսական ֆորումի հյուրերի պատվին կազմակերպված ընդունելության ժամանակ զրուցել է Վրաստանի վարչապետ Բիձինա Իվանաշվիլիի հետ: Այս մասին հաղորդում է RIA Novosti-ն՝ վկայակոչելով միջոցառմանը ներկա գործարարներին:
Սա երկու երկրների կառավարությունների ղեկավարների առաջին շփումն է:
«Վրաստանի վարչապետն ինքն է մոտեցել Մեդվեդևին և նրանք մի քանի րոպե խոսում էին ինչ-որ բանից»,- ասել է գործարարներից մեկը:
ՌԴ կառավարության մամուլի քարտուղար Նատալյա Տիմակովան, մեկնաբանելով այս տեղեկությունը, ասել է, որ նման մեծ ֆորումների ժամանակ տարբեր երկրների մասնակիցների միջև շատ շփումներ են տեղի ունենում: