Սպառողների միության նախագահ Արմեն Պողոսյանը այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ կարծիք հայտնեց, որ ՀՀ-ում կթանկանան գազի և էլեկտրաէներգիայի սակագները. բացի գազի՝ մոտավորապես 240 դոլար գնի թանկացումից, սպասվում է նաև էլեկտրաէներգիայի սակագնի թանկացում. «Եթե էլեկտրաէներգիան թանկանա, բնականաբար` կթանկանան նաև հացը և այն ամենը, ինչը պատրաստելու համար էլեկտրաէներգիա է պահանջվում:
Մեր հետազոտությունները պարզել են, որ տրոլեյբուսը պետք է վերանա մեր երկրից, որովհետև շահութաբեր չէ: Մենք մեր երկրի բարիքներից չենք կարողանում օգտվել` պետք է պարտադիր ծալված ողնաշարով երթևեկենք:
Էլեկտրաէներգիան պետք է ռացիոնալ օգտագործվի. չինական ավտոբուսներ բերեցինք, բայց բացի վնասից` ի՞նչ ստացանք: Մի արեք այդ բանը, մարդ Չինաստանից ապրանք չի բերի, վառելիքի ծախսը կրկնակի թանկ է»:
Բանախոսը նաև ասաց, որ նախընտրական շրջանում զսպվում է գնաճը, իսկ ընտրություններից հետո նորից ամեն ինչ կթանկանա. «Այս գների զսպվածությունը մարդկանց վատ տրամադրությունը նախընտրական շրջանում վերացնում է: Իսկ իրականում բոլորն էլ դժգոհում են գործող նախագահից՝ մեր խոհանոցներում, սուրճ խմելիս այդ մասին ենք ենք խոսում, բայց արդյունքում՝ այս տարի կունենանք 80-ից բարձր տոկոսով ընտրված նախագահ»,- ասաց Ա. Պողոսյանը:








































