Monday, 13 05 2024
Քննարկվել է մետրոյի զարգացման ու առկա շարժակազմերի արդիականացման խնդիրը
ԱՄՆ-ն հավատում է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղությանը
Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցը Հնդկաստանի քաղաքացուց կաշառք է ստացել
Նախկին դիվանագետները բացահայտել են շարժման իրական նպատակը
Ճնշումը մեծացնում ենք հարավից հյուսիս. Գալստանյանը ներկայացրեց վաղվա անելիքները
Մեզ հետ խորհուրդներով մի խոսեք, շարժումը մարի էլ, ժողովուրդն արթնացել է. Գալստանյան
Ռուսաստանը մտադիր է մուտք գործել հարավի աճող շուկաներ
«ՀՀ կառավարությունը պետք է հասկանա, թե իրեն ինչի՞ մեջ են մեղադրում»․ Փաշինյան
Հաշտության քարոզը տապալում է քարոզիչը. նոսրացող շարժում, աճող ագրեսիա
Մահաբեր կրակոցը վեճի ժամանակ արձակել է նույն զորամասի զինծառայողը․ Նրան կալանավորել են
Համատարած անպատասխանատվության հետևանքները
Հայկական դիվանագիտության դասալիքները
«Փորձառու դիվանագետների» ուտելու և քնելու ժամը ռուսն է որոշել. ստորաքարշ աշխարհայացքի կրող են
Մեքենան գլխիվայր հայտնվել է ճանապարհի աջակողմյան հատվածում. կան տուժածներ
Պարեկները մայիսի 6-13-ը Երևանում հայտնաբերել են 3 641, մարզերում՝ 12 683 խախտում
23:00
Կանադայի հարավ-արևմուտքում անտառային հրդեհներ են մոլեգնում
«Դուք փակեցիք դուռը հայրենիք ու պատիվ ունենալու հույսի ու հավատի առջև». Վահե Սարգսյան
Սրբազանը՝ հանրային անհանդուրժողական քարոզի՞չ
Գալստանյանի հայտարարած նպատակների հետ ո՛չ նա կապ ունի, ո՛չ մյուսները. ուզում են իրենց իշխանությունը
Կարող են բեղ դնել, հագուստ ու անուն փոխել, պաթոսով խոսել, բայց դրանից էությունը չի փոխվում
21:50
Գուտերեշը կոչ է արել հետաքննել Ռաֆահում ՄԱԿ-ի աշխատակցի մահվան հանգամանքները
Սևանա լճի մակարդակը հավասարվել է նախորդ տարվա նույն օրվա նիշին
Վարդենիս համայնքում կիրականացվեն սոցիալ-տնտեսական զարգացման մեծածավալ ծրագրեր
Գեղարքունիքում «Բնակարանային մատչելիության պետական աջակցության ծրագրից» օգտվելու համար դիմել է 35 ընտանիք
Վրաստանում օտարերկրյա գործակալների մասին օրենքի ներդրմանն ընդդիմացողները շարունակում են բողոքի ակցիան
Միջուկային Իրանի «միջազգային» ադապտացիան
ՌԴ կառավարությունը կխթանի արտերկրում ռուսաց լեզվի տարածումը
«Իրականացվել է ավելի քան 25 այց». ՄԻՊ-ը՝ բողոքի ցույցի ձերբակալված մասնակիցների մասին
ՀՀ և Լիտվայի անձնական տվյալների պաշտպանության լիազոր մարմինները համագործակցության հուշագիր կկնքեն
Իսրայելի պաշտպանության նախարարը վճռականություն է հայտնել՝ Գազայում հասնելու պատերազմի բոլոր նպատակներին

Ադիբեկյանը չի պատկերացնում, թե ինչպես է ԲՀԿ-ն 50+1% ձայն հավաքելու

Gallup-ը սխալվում է, Ադիբեկյանը` երբեք
«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է, Սոցիոմետրե սոցիոլոգիական կենտրոնի տնօրեն Ահարոն Ադիբեկյանը:
– Պարոն Ադիբեկյան, 2012թ. խորհրդարանական ընտրություններում քաղաքական դաշտում ի՞նչ փոփոխություններ են սպասվում: Ովքե՞ր են այսօր առաջատար լինելու հայտ ներկայացնում:
– Փոփոխությունների մասին խոսելը դեռ վաղ է, քանի որ տնտեսական ճգնաժամը դեռեւս պահպանում է իր դիրքերը, եւ կախված նրանից, թե իշխանական ուժերը որքանո՞վ կարող են մեղմել ճգնաժամի հետեւանքները մեր բնակչության վրա, դրանից էլ կախված կլինի, թե ժողովուրդն ո՞ւմ կնախընտրի տեսնել ԱԺ-ում: Դաշտում դիրքավորվելու առումով պետք է առանձնացնեմ վեց ուժի` իշխանական ճամբարից` ՀՀԿ, ԲՀԿ, ՕԵԿ, ընդդիմությունից` ՀԱԿ, ՀՅԴ եւ «Ժառանգություն»: Հայաստանում ձայների 60 տոկոսը իշխանական են, 40-ը` ընդդիմադիր, եւ հենց այդ 40-ն է կիսվելու այդ երեքի մեջ, չորրորդի տեղ չի երեւում: Սակայն, օրինակ, ՄԱԿ-ը բավականին ռեսուրսներ ունեցող կուսակցություն է, որը ընտրությունների նախաշեմին կարողանում է հայտ ներկայացնել, եւ եթե գրագետ գործեն, կարող են ընդդիմության ձայներից որոշակի մաս վերցնել: Կարծում եմ` կոալիցիան կշարունակվի ապագա խորհրդարանում: Մեծամասնականի առումով մեծ են ունեւոր դասի շանսերը, եւ կձեւավորվի անկախների մի խումբ, որոնք ունեւոր են, տեղական հեղինակություններ են եւ խուսափում են կուսակցական լինելուց:
– ՀՀԿ-ԲՀԿ լարված հարաբերությունների մասին խոսակցությունները, Ձեր գնահատմամբ, որքանո՞վ են համապատասխանում իրականությանը, եւ արդյո՞ք դա պարզապես ընդդիմության ձայները կորզելու փորձ չէ:
– Երկու կերպ էլ կարելի է մեկնաբանել, սակայն գիտակցելով, որ մեր երկրի առաջնորդները կողմ են, որպեսզի ընտրություններին լինի պայքար, ապա պարզ է, որ հանրապետականները տեղական մակարդակով ամեն ինչ կանեն, որպեսզի իրենք անցնեն: Սակայն նաեւ չպետք է մոռանալ անցած ընտրությունների փորձը, երբ ՀՀԿ-ն եւ ԲՀԿ-ն ընտրատեղամասերում աշխատում էին միասնական ուժերով եւ նրա օգտին, ով տվյալ ընտրատարածքում ավելի ուժեղ էր: Այդուամենայնիվ, կախված նրանից, թե որքանո՞վ կարող է ԲՀԿ-ն դիրքադրվելով եւ ոչ թե հակադրվելով ՀՀԿ-ին վերցնել ընդդիմության ձայների մի մասը, պարզ կլինի ձայների վերջնական բաշխումը:
– Գագիկ Ծառուկյանը համոզված է, որ 2012թ. խորհրդարանական ընտրություններում իր կուսակցությունը 50+1 տոկոս ձայն է հավաքելու, իսկ հանրապետական Ռաֆիկ Պետրոսյանն էլ ասել է. «Եթե 75 տոկոս չհավաքենք, 70-ը կա ու կա»: Ձեր գնահատմամբ, վերոնշյալ տոկոսները ինչքանո՞վ են մոտ իրականությանը:
– Թեկնածուները միշտ վերցնում են հնարավորը, այլ ոչ թե իրականը: Այսօր ասել, թե 50+1 կամ 70 կլինի, դեռ վաղ է: Նրանք պարզապես խնդիր են դրել կուսակցության առջեւ հասնել այդ տոկոսներին, սակայն ես չեմ հասկանում, ինչպե՞ս է հնարավոր հասնել 50+1 արդյունքի այն պարագայում, երբ համայնքների ամեն յոթերորդի ձայներն է միայն ԲՀԿ-ն վերահսկում: Եթե մտածենք, թե կարելի է կաշառքով հասնել այդ արդյունքին, ապա, կարծում եմ, այդքան գումար ոչ ոք չունի: Ճիշտ է, կաշառքները իրենց համեստ տեղն են գրավում ընտրապայքարում, սակայն դրանք չեն կարող 50+1 արդյունք ապահովել: Եթե Ծառուկյանը գրագետ գործի, ապա միայն այդ դեպքում կարելի է որոշել նրա ղեկավարած կուսակցության առավելագույն ձայները:
– Եթե ԲՀԿ-ն 50+1 տոկոս արդյունքի չի կարող հասնել, նշանակում է` առաջատարը լինելու է «Հանրապետակա՞նը»:
– Ադմինիստրատիվ ռեսուրսները վերահսկում են հենց հանրապետականները, նրանց մարզային կառույցները աշխատում են լիարժեք: ՀՀԿ կապերը եւ ֆինանսական ռեսուրսները եւս ուժեղ, եւ հենց դրանք էլ լինելու են նրա առաջատար դիրքի հիմնական գրավականները: Իսկ ահա ԲՀԿ-ն ֆինանսական ռեսուրսների առումով խնդիրներ չունի, սակայն կապերի առումով թույլ է: ՀԱԿ-ն ունի հեղինակություն, կապեր, սակայն ֆինանսական առումով թույլ է: Ավելին` տեղական ինքնակառավարման մարմինների 2/3-րդը վերահսկում է ՀՀԿ-ն, փոքր մասը` ԲՀԿ-ն, շատ քիչ` Դաշնակցությունը, մյուս կուսակցություններն այնտեղ ներկայացված չեն, ինչն էլ նշանակում է, որ ձայների 2/3-րդը վերջիններիս վերահսկողությունից դուրս է մնում: Փոքր համայնքներում ձայների վերահսկողությունն ավելի հեշտ է, քանի որ գյուղապետերի մեծ մասը հանրապետական է:
– Պարոն Ադիբեկյան, թե՛ ընդդիմությունը եւ թե՛ իշխանությունը չեն հավատում Ձեր ներկայացրած տոկոսներին` նշելով, որ Ադիբեկյանը զբաղվում է, թվանկարչությամբե: Ձեր կարծիքով, ո՞րն է դրա պատճառը:
– Gallup-ը իր պատմության մեջ երեւի 3-4 անգամ է ճիշտ կանխատեսել ԱՄՆ նախագահական ընտրությունները, թեպետ համարվում է աշխարհի ամենահեղինակավոր սոցիոլոգիական կենտրոնը: Ես ոչ մի անգամ չեմ սխալվել, իմ կանխատեսումները միշտ ճշգրիտ են եղել: Պարզապես խնդիրն այն է, որ եթե ՀՀԿ-ն ասում է` ես կլինեմ մեծամասնություն, ես ասում եմ` չես լինի, կամ եթե ինչ-որ, ճե դասի քաղաքական գործիչ իր թեկնածությունն է դնում նախագահական ընտրություններում, ես ասում եմ, թե մեկ տոկոսից ավել չես հավաքի, պարզ է, որ ես վատն եմ: Եթե դու ասում ես այն, ինչը թեկնածուներին օգուտ է տալիս, ապա դու լավ սոցիոլոգ ես, իսկ եթե տալիս ես իրական արդյունքները, ասում են` Ադիբեկյանը սուտ է խոսում: Ես իմ պատիվը, իմ հեղինակությունը չեմ ծառայեցնում կեղծ թվեր նկարելու կամ իմ կարծիքը ժողովրդի կարծիքի փոխարեն արտահայտելու համար, ինչ կա, այդպես էլ ասում եմ: Ես կարող եմ լռել, բայց երբեք սուտ չեմ խոսի:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում