Իսպանական El Pais թերթն հրապարակել է Վենեսուելայի նախագահ Ուգո Չավեսի՝ վիրահատությունից, որն արվել է 2012 թ. դեկտեմբերին Հավանայում, հետո արված առաջին լուսանկարը:
Լուսանկարներում, որի որակը շատ վատն է, կարելի է ճանաչել Վենեսուելայի ղեկլավարին, որը պառկած է վիրահատական սեղանին,- տեղեկացնում է RIA Novosti-ն:
Լուսանկարելու ժամանակ Չավեսին ինտուբացիա են արել, երևում է, որ նրա գլխին մազ չկա: Ինչպես պնդում է թերթը, լուսանկարն արվել է մի քանի օր առաջ:
Հրապարակված լուսանկարը ստորագրված չէ, սակայն թերթը պնդում է, որ հանգամանքները, տեղն ու լուսանկարելու ժամանակը չի հաջողվել ճշտել անկախ աղբյուրներից:
Կուբայի և Վենեսուելայի իշխանությունները խնամքով թաքցնում են նրա առողջական վիճակի մասին ցանկացած տեղեկություն՝ բավարարվելով միայն պաշտոնական հաղորդագրություններով:
Վերջերս տեղեկություն էր տարածվել, թե Չավեսը իբր կարող էր տեղափոխվել Հավանայի Հեղափոխության հրապարակի տակ գտնվող ստորերկրյա հոսպիտալ-բունկեր, որպեսզի խուսափեն տեղեկության արտահոսքից:








































