Իտալական «Միլան»-ի ղեկավարությունը որոշել է վաճառել ակումբի ավտոբուսը: Այս մասին տեղեկացնում է Football Italia-ն:
Այդ որոշման պատճառն ակումբի ծախսերը նվազեցնելն է: «Միլան»-ը ֆինանսական խնդիրներ ունի:
Նշենք, որ Իտալիայի Ա Սերիայի առաջին շրջանը «ռոսսոներիներ»-ն ավարտել են մրցաշարային աղյուսակի 10-րդ հորիզոնականում: Թիմի ակտիվում կա 26 միավոր:







































