Մինչ «Ռեդինգ»-ի սեփականատեր Անտոն Զինգարևիչը «Նյուքասլ»-ի դեմ արտագնա խաղում տոնում էր իր թիմի հաղթանակը, նրա կինը` Կատյան, շարունակում է ջանասիրաբար աշխատել:
Բրիտանական լրատվամիջոցները հայտնում են, որ 23-ամյա սուպերմոդել Կատյա Զինգարևիչն ավելի ու ավելի հայտնի է դառնում Մեծ Բրիտանիայում:
Բելառուս մոդելը, ով համագործակցում է կանացի ներքնազգեստի վաճառքով զբաղվող հանրահայտ Victoria’s Secret ընկերության հետ, այժմ դարձել է նաև Intimissimi բրենդի դեմքը:







































