Արաբական երկրները ունեն նավթի համաշխարհային պաշարների ավելի քան կեսը և գազի մեկ չորրորդը,- հաղորդում է Alriyadh պարբերականը:
Ինչպես հաղորդում է Նավթարդյունահանողների արաբական կազմակերպությունը՝ արաբական երկրներում նավթի պաշարները համաշխարհային պաշարաների 58%-ն են կազմում: Հենց այդ տվյալներն էլ ցույց էին տալիս, որ բնական գազի պաշարները կազմում են համաշխարհային պաշարների 28%-ը: Նավթի ընդհանուր ծավալը 683,66 մլրդ բարել է, իսկ բնական գազի պաշարները 54,8 տրիլիոն խոր. մետր:
Նավթի արդյունահանումը եկամտի հիմնական աղբյուր է արաբական շատ երկրներում: Ստացված գումարներով պետությունները փորձում են զարգացնել տնտեսության այլ ոլորտները:
Չնայած որ արաբական երկրներին է պատկանում համաշխարհային նավթի պաշարների 58%-ը, սակայն արդյունահանումը չի գերազանցում համաշխարհային ծավալի 31%-ը:










































