ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը երեկ առավոտյան վերադարձել է Հայաստան: Այդ մասին «168 ժամ»-ի թղթակցին փոխանցել է կուսակցության վարչության քարտուղար Գրիգոր Հարությունյանը: Նրա խոսքով՝ Ստեփան Դեմիրճյանի առողջական վիճակը լավ է և հետվիրահատական որևէ բարդություն չի առաջացրել:
Հարցին, թե ՀԺԿ նախագահն առաջիկա նախագահական ընտրությունների վերաբերյալ ե՞րբ կհայտնի իր դիրքորոշումը, Գրիգոր Հարությունյանը պատասխանել է, որ առայժմ այդ մասին քննարկում կուսակցությունում չի եղել: «Պարոն Դեմիրճյանը դեռ նոր է եկել, չի հանգստացել: Ընտրությունները ոչ մի տեղ չեն փախչի: Իսկ ընտրություն լինելո՞ւ է»,- ասել է Գրիգոր Հարությունյանը:
Հիշեցնենք, որ ՀԺԿ նախագահ Ստեփան Դեմիրճյանը վիրահատվել էր Գերմանիայի Մյունհեն քաղաքում՝ հունվարի 9-ին:











































