Ֆրանսիայում ահաբեկչությունից հետո երկրի ոստիկանները պնդում են ռազմական տեխնիկայի ուժեղացմանը: Այդ մասին հաղորդում է Associated Press-ը:
Երկուշաբթի, հունվարի 19-ին արհմիությունների անդամները հանդիպել են Ներքին գործերի նախարարության ներկայացուցիչների հետ: Իրավապահ մարմինները պահանջել են ծանր տեխնիկա տրամադրել, ինչպես նաև բարձրացնել սկսնակ աշխատակիցների նախապատրաստման մակարդակը: Թե կոնկրետ ինչպիսի ծանր զինտեխնիկայի մասին է խոսքը, հայտնի չէ:










































