Սիրիայում քրդերը պայքարում են ԴԱԻՇ-ի գրոհայինների դեմ և վերադարձրել են հսկողությունը ստրատեգիական Ջեբել-Մաշտանուր բարձրունքի նկատմամբ:
Ըստ Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների պաշտպանության սիրիական կենտրոնի տվյալների՝ բարձրությունը վերցվել է ջիհադիստների և քրդերի միջև կատաղի մարտերի հետևանքով:
Մարտերում զոհվել են ԴԱԻՇ-ի 11 գրոհայիններ: Քրդերին նաև հաջողվել է ձեռք գցել մեծ թվով զենք ու զինամթերք, հաղորդում են իրավապաշտպանները:








































