Հոլանդիայի Վեյկ ան Զեե քաղաքում շարունակվում է Tata Steel շախմատային ամենամյա փառատոնը: C մրցաշարում պայքարը շարունակում է Գրիգոր Մխիթարյանը:
Այսօր ընթանում է 10-րդ տուրը, որի շրջանակներում Մխիթարյանի հակառակորդն էր Իգոր Բիտենսկին, ում դեմ մեր շախմատիստը պայքարում էր սև խաղաքարերով:
Պարտիան ավարտվեց 58-րդ քայլին: Ցավոք, Մխիթարյանը պարտություն կրեց:
Այսպիսով՝ տասը տուրից հետո նա 5 միավոր ունի:







































