Ինչպես տեղեկացնում է Corriere dello Sport-ը, Թուրինի «Յուվենթուս»-ը մոտ է Լիսանդրո Լոպեսի հետ պայմանագիր կնքելուն:
Ավելի վաղ տեղեկություններ կային, որ ֆրանսիական ակումբը հրաժարվել է վարձակալական հիմունքներով բաց թողնել Լիսանդրոյին, բայց, ինչպես երևում է, կողմերին հաջողվել է ընդհանուր հայտարար գտնել:
Հարկ է հավելել, որ ֆուտբոլիստն ընթացիկ մրցաշրջանում մասնակցել է 16 հանդիպման:







































