Monday, 22 06 2026
«Մասսայական ուսուցում» ծրագրի մրցույթի հայտերի ներկայացման ժամկետը երկարաձգվել է
22:10
Իրանի պատերազմի ազդեցությունը՝ էլեկտրամոբիլների շուկան թափ է հավաքում
Նոր իրականություն է Թուրքիայի համար. տարածաշրջանի ռազմական առաջատարը նա չէ, այլ Իսրայելը
Իսրայելը Լիբանանում տարածքային հավակնություններ չունի, սակայն զորքերը չի հանի. Սաար
Իրանը վերափոխվում է թեոկրատականից միլիտարիստական-ոստիկանական պետության
21:30
Պակիստանի պաշտպանության նախարարը պատերազմով է սպառնացել Հնդկաստանին
ՍԴ որոշումից անկախ՝ խնդիրները մնալու են ներքին և արտաքին կոնտեքստում. նոր ընտրությունն անհրաժեշտ է
Մեկ օրում ոչնչացվել է 734 ԱԹՍ. ՌԴ ՊՆ
Իրանա-ամերիկյան «էական առաջընթացը» և Իրանի միջուկային ծրագրի «ականը»
Լիբանանի նախագահն ամերիկացի և կատարցի պաշտոնյաների հետ քննարկել է Իսրայելի հետ հրադադարի վերաբերյալ հարցեր
ՄԻՊ հանձնարարությամբ մեկնարկել են մշտադիտարկման այցերը ՔԿՀ-ներ՝ ընտրական գործընթացի շրջանակում ազատազրկված անձանց իրավունքների ապահովման նպատակով
20:30
Իրանի ԱԳ փոխնախարարը կգլխավորի փորձագիտական ​​​​խումբն ԱՄՆ-ի հետ բանակցություններում. ISNA
Ավշար բնակավայրի Հ. Շիրազի փողոցում գտնվող հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
20:10
Թրամփը և Ռուբիոն շնորհավորել են դե լա Էսպրիելյային Կոլումբիայում նախագահական ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
20:00
Վազորդ Երվանդ Մկրտչյանը՝ Բալկանյան երկրների առաջնության հաղթող, Ռազմիկ Ղազարյանը՝ արծաթե մեդալակիր
19:50
ԻՀՊԿ-ն Իսրայելին սպառնացել է պարտությամբ
Դեմենցիայի վաղ ախտանշանները. ինչպե՞ս տարբերել այն տարիքային բնականոն փոփոխություններից
Լիբանանում իսրայելական հարվածների զոհերի թիվը գերազանցել է 4100-ը
Կառավարության անդամների երդման տեքստը փոփոխվելու է
19:20
Գրոսմայստեր Զավեն Անդրիասյանը դարձել է 2026 Chicago Summer Open դասական և կայծակնային շախմատի մրցաշարերի հաղթող
19:10
Իրանը ներկայացուցիչ կունենա Լիբանանում հրադադարի մոնիտորինգի մեխանիզմում
ՌԴ սատելիտները սպասում են ցուցումի. իսկ Կրեմլը չգիտի ինչ անել ՀՀ ընտրությունների արդյունքների հետ
18:50
Հայազգի սուսերամարտիկը՝ Եվրոպայի առաջնության մեդալակիր
Գերիների, պատանդների և անհայտ կորած անձանց հարցերով միջգերատեսչական հանձնաժողովը հերթական նիստն է անցկացրել
18:43
Հորմուզի նեղուցի արևելյան հատվածում ավելի քան 400 խոշոր նավ է կուտակվել
Կարմիր գրքի տեսակների մասին տեղեկատվությունը հասանելի է նոր հավելվածով
ՄԻԵԴ վճիռը քառօրյա պատերազմի գործով առաջինն է, բայց ոչ՝ վերջինը. նոր ակտեր կլինեն
18:36
ԱՄՆ-ը Իրանին 60-օրյա թույլտվություն է տրամադրել նավթի արտահանման համար
Կառավարությունը ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերը հանրային գերակա շահ կճանաչի
Ի՞նչ եղանակ է սպասվում առաջիկայում

Ղարաբաղյան բանակցություններում ՀՀ-ն շատ ուժեղ դիրքերում է (տեսագրություն)

«Առաջին լրատվական»-ի զրուցակիցն է ՌԱՀՀԿ նախկին ղեկավար Ռիչարդ Կիրակոսյանը


– Պարոն Կիրակոսյան, այս օրերին միջազգային հանրության ուշադրությունը առավելապես կենտրոնացած է Լիբիայի վրա: Ինչո՞ւ միջազգային հանրությունն այդքան արագ ու խիստ արձագանքեց Լիբիայի իրադարձություններին:


– Հետաքրքիր է, որ իրադարձությունների այս շղթայում, որ սկսվեց Թունիսից, ապա տարածվեց Եգիպտոս և հասավ Լիբիա, Արևմուտքը վախենում էր, որ եթե Քադաֆին պայքարի մեջ մտնի, ապա Լիբիայում հեղափոխության հաջողությունը կասկածի տակ կդրվի: Իսկ այդ դեպքում իրադարձությունները, որ գուցե տարածաշրջանում կտարածվեին, հնարավոր է կանգ առնեին: Թեև Քադաֆին դեռ պայքարում է և փորձում հեղափոխություն թույլ չտալ, այն արդեն հասել է Բահրեյն, Յեմեն և Սիրիա: Բայց Արևմուտքը, ՆԱՏՕ-ն և ԱՄՆ-ն ամեն ինչ անում են, որպեսզի Քադաֆին չհաղթի, որպեսզի շարժումը շարունակվի: Սա որոշ առումով նաև թեստ է, կամքի և վճռականության թեստ: Այլ կերպ ասած` Արևմուտքը և ԱՄՆ-ն շփոթված էին` Եգիպտոսում և Թունիսում բավականին արագ չգործելու պատճառով: Սա նրանց համար առիթ է բաց թողածը հետ բերելու և շարժումը վերահսկելու համար: Ամենահետաքրքիր փաստը և վտանգն այն է, որ Աֆրիկայի և Մերձավոր Արևելքի բոլոր հեղափոխական շարժումների զոհերը և վտանգի տակ ընկած ռեժիմները ամենաամերիկամետն են: Միակ բացառությունը Սիրիան է: Իրանն արդեն հեղափոխության այլ փուլում է: Բոլոր այս ռեժիմները, որոնց գոյությունը հիմա կասկածի տակ է, ժամանակին Ամերիկայի դաշնակիցներն էին ահաբեկչության դեմ պայքարում կամ աշխարհաքաղաքականության մեջ, ինչը ևս ապացուցում է, որ սա զուտ ամերիկյան դավադրություն չէ, այլ զուտ կոնկրետ դասի արդյունք, և այդ դասը տեղին է նաև Հայաստանի ու Ադրբեջանի համար: Դասը կայանում է նրանում, որ յուրաքանչյուր ոչ լեգիտիմ կառավարության համար շատ վտանգավոր է բարեփոխումների անհրաժեշտությունն արհամարհելը: Այս դասը բոլոր իշխանությունները պիտի հաշվի առնեն:


– Կարո՞ղ եք համեմատել Հայաստանում 2008թ. մարտի 1-ին տեղի ունեցած դեպքերը, ԱՄՆ-ի, ԵՄ-ի արձագանքը դրանց և այսօր Լիբիայում տեղի ունեցող իրադարձություններն ու դրանց միջազգային արձագանքը:


– Եթե համեմատենք, իրադարձությունները մի փոքր տարբեր են, բայց միևնույն հիմքն ունեն` անկայունությունը: Երբ օգոստոսին Թունիսում էի, մարդիկ հուսահատված էին, քաղաքականապես պասսիվ, Հայաստանի բնակչության պես ավելի մտահոգված էին ամենօրյա տնտեսական խնդիրներով, քաղաքականացված չէին: Բայց երկար չտևեց մի փոքր կայծից մեծ պայքար սկսելու համար: Հայաստանի հետ ընդհանրությունն այն է, որ ոչ ոք չի կարող կանխատեսել, թե ինչը կարող է այդ կայծը հանդիսանալ և երբ: Տարբերությունն այն է, որ Եգիպտոսում, Թունիսում և Լիբիայում քսան-երեսուն տարվա անօրինության և ստորացումից հետո հուսահատություն էր տիրում: Հուսահատություն կա նաև Հայաստանում, բայց ընդամենը երեք տարի է անցել հետընտրական ճգնաժամից ի վեր և քսան տարի` անկախությունից ի վեր: Գուցե ժամանակը չի հասունացել հասարակական ընդվզման համար: Այնուհանդերձ, Հայաստանի կառավարության համար դասը շատ պարզ է. շատ վտանգավոր է մերժել հասարակության իրական բարեփոխումներ անելու պահանջը: Այս առումով Հայաստանը և տարածաշրջանը խոցելի են: Հետաքրքիր է, որ Եգիպտոսին ոգևորեց Թունիսը, իսկ Թունիսում ամեն ինչ սկսեց մեկ մարդ` մի առևտրական, ում իրավունքները ոտնահարվել էին: Քաղաքապետարանի վերջին որոշումը` բացօթյա առևտրի արգելման մասին և տնտեսական խնդիրների անտեսումը տանում են պոտենցիալ աղետի:


– Ի՞նչ կասեք Արևմուտքի մասին: Հայաստանի հասարակությունը ոչ մի օգնություն, աջակցություն չստացանք 2008թ.-ին:


– Կարծում եմ` Արևմուտքի կողմից արձագանք եղավ, բայց այն շատ փոքր էր և թույլ: Պետք է պաշտոնական ուղերձ լիներ Քոչարյանին` անընդունելի գործողություններ կատարելու դեմ: Իսկ հայ մարդկանց արյուն թափելը ընդունելի սահմաններից դուրս է: Խնդիրն այն է, որ չեղավ հետաքննություն` պարզելու համար ինչ է եղել և ինչու արդարություն չհաստատվեց: Արդյունքում` 2008թ.-ի հետընտրական ճգնաժամը շարունակում է չլուծված մնալ մինչ օրս: Դրա պատասխանատվությունը կրում է Հայաստանի կառավարությունը, հայ հասարակությունը և Արևմուտքը իր պատասխանով կամ դրա բացակայությամբ:


– Կարծում եք` Եգիպտոսի և Թունիսի իրադարձությունները փոխե՞լ են ԱՄՆ դիրքորոշումը: Եթե մենք նորից կանգնենք 2008թ.-ի մարտի 1-ի նման կացության առաջ` Արևմուտքը ա՞յլ կերպ կարձագանքի:


– Եթե Եգիպտոսի, Թունիսի դեպքերը 2008թ.-ի մարտից առաջ սկսված լինեին, Արևմուտքի արձագանքը միանգամայն այլ կլիներ: Հատկապես Եգիպտոսի դասը, որովհետև ԱՄՆ-ն աջակցում էր Մուբարաքին, որը լավ հարաբերություններ ուներ Իսրայելի հետ, կայանում է նրանում, որ կայունությունը պետք է հիմնված լինի լեգիտիմության և կառավարման վրա: Մեծ տարբերություն կա կառավարելու և իշխելու միջև: Մուբարաքն իշխում էր: Պարզվեց նաև, որ եթե Եվրոպան և ԱՄՆ-ն կայունություն են ուզում, պետք է խրախուսեն բարեփոխումները և ժողովրդավարացումը, այլ ոչ թե ուժեղ մարդկանց իշխանությունը, ինչպես Ադրբեջանում և այլ երկրներում:


– Ինչպե՞ս կգնահատեք Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցային ներկա փուլը և Մինսկի խմբի համանախագահների հայտարարությունը, այսպես կոչված, գրավյալ տարածքների մասին:


– Լեռնային Ղարաբաղի կարգավորման փուլը վերադառնում է իր հիմքերին` 1993-1994թթ. իրավիճակին: Մենք այլևս չենք խոսում Մադրիդյան սկզբունքների և ԼՂ կարգավիճակի մասին: Միջնորդները փորձում են Ադրբեջանին բանակցային սեղանի մոտ պահել և կանխել պատերազմը: Մինսկի խմբի վերջին դիվանագիտական զեկույցը տարածքային ամբողջականության և ազգերի ինքնորոշման իրավունքների հակասություն չէ, այլ երրորդ սկզբունքն է ներկայացնում. չի կարող լինել հարցի ռազմական ճանապարհով լուծում: Այս մեսիջն ուղղված է միայն Ադրբեջանին և հին նպատակն է հետապնդում` թուլացնել լարվածությունը և պատերազմը կանխել: Բայց ես շատ թերահավատ եմ, միջնորդները չեն կարող ոչինչ անել, քանի դեռ կողմերը պատրաստ չեն գործողություններ ձեռնարկելու:


– Ի՞նչ դիրքում է Հայաստանը բանակցային գործընթացում:


– Անկեղծ ասած, կարծում եմ, շատ ուժեղ դիրքում է, ավելի լավ, քան նախկինում: Մինսկի խմբի և իմ կարծիքը կարծես իրականանում է, ԼՂ-ն այլևս երբեք չի վերադարձվի Ադրբեջանին: Միայն փորձում են այս բանակցային գործընթացում այնպես անել, որ Ադրբեջանը մի բան շահելու առիթ գտնի, բայց ԼՂ-ում նպատակներ չունենա: Ադրբեջանը ռազմավարական այլ կարևորություն ունի Արևմուտքի համար: Անցյալ տասնամյակում այն միայն գազի ու նավթի աղբյուր էր: Այժմ ԱՄՆ-ի` դեպի Աֆղանստան կատարած ռազմական փոխադրումների 72%-ն անցնում է Ադրբեջանով. սա է նոր ռազմավարական հրամայականը, ինչպես նաև Իրանի հարցը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում