Ամերիկացի թենիսիստուհի Սերենա Ուիլյամսը տուգանվել է 1500 ԱՄՆ դոլարի չափով` Ավստրալիայի Բաց առաջնության քառորդ եզրափակչի շրջանակներում կայացած Սլոան Սթիվենսի հետ հանդիպմանը ոչ մարզական վարք ցուցաբերելու պատճառով:
Գիտակցելով, որ պարտությունն անխուսափելի է, զայրացած Սերենան կոտրել է իր ռակետը:







































