Փենսիլվանիա նահանգում երկու բեռնատարներ բախվել են, ինչի հետևանքով նրանցից մեկից թափվել են գազավորված ըմպելիքներով շշերը: Որոշ տարրաներ ընկնելիս բացվել են, և ըմպելիքը տարածվել է մայրուղիով մեկ,- հաղորդում է UPI-ը: Միջադեպը տեղի է ունեցել Էքսեթեր-Տունշիփա տարածքում:
Ճանապարհին թափված գազով ըմպելիքը արագ սառել է, և մայրուղիով անհնար է եղել երթևեկել: Ճանապարհային ծառայությունները ստիպված են եղել փակել մայրուղին: Այն փակ է եղել հինգ ժամ: Այս ամբողջ ընթացքում մասնագետները վերացրել են վթարի հետևանքները և փորձել են մաքրել սառած գազավորված ըմպելիքը:
Վթարի հետևանքով բեռանատարների վարորդները չեն տուժել: Ոստիկանությունը պարզում է տեղի ունեցած վթարի պատճառները:








































