Մանչեսթրում փոստատար մեքենայից գողացել են Անգլիայի գավաթի խաղարկության կիսաեզրափակիչ «Մանչեսթեր Սիթի»-«Մանչեսթեր Յունայթեդ» հանդիպման 900 տոմս: Այս մասին հաղորդում է Sportinglife.com-ը:
«Սիթի»-ի ղեկավարությունն արդեն սկսել է համագործակցել տեղի ոստիկանության հետ, որպեսզի գողացված տոմսերը սև շուկայում չհայտնվեն: Մասնավորապես` պաշտոնական հայտարարությունում ասվում է, որ ուժի մեջ կլինեն միայն ակումբից գնված տոմսերը:
Հիշեցնենք, որ հանդիպումը կկայանա ապրիլի 16-ին Լոնդոնի «Ուեմբլի» մարզադաշտում: