Իրանը մնում է կարևոր խաղացող Սիրիայում ճգնաժամի կարգավորման գործում, այդ թվում՝ որպես «իսլամական կվարտետի» մասնակից, որտեղ ներառված են նաև Եգիպտոսը, Սաուդյան Արաբիան ու Թուրքիան: RIA Novosti-ի փոխանցմամբ` այս մասին հայտարարել է Եգիպտոսի արտգործնախարար Մուհամմեդ Ամրը:
«Իրանը շարունակում է կարևոր դերակատարում ունենալ Սիրիայում ճգնաժամը հաղթահարելու հարցում ու մնում է ներսիրիական կոնֆլիկտից դուրս գալու ուղիների որոնման միջազգային իսլամական լիիրավ անդամ»,- ընդգծել է նա:
Վերջինիս խոսքով՝ «Իրանական կողմը հստակ գիտակցում է, որ սիրիական հարցի լուծման հետադարձ ճանապարհ չկա», իսկ «արաբական երկրների ցանկությունն այն է, որ մինչև վերջ հասցվի Սիրիայում կարգավորման գործընթացը»:
Ամրը նաև հայտարարել է, որ «իսլամական կվարտետը» տվյալ պահին մտադիր չէ ներկայացնել անվտանգության երաշխիքներ Սիրիայի ներկայիս գործող նախագահ Բաշար Ասադին:
«Ներկայում դա անընդունելի է»,- նշել է նա:








































