Ադրբեջանում Գաբալայի ռադիոտեղերոշիչ կայանի փակման աշխատանքները շարունակվելու են ևս մի քանի ամիս: Ինչպես հաղորդում է RIA Novosti-ն, այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը:
«Այժմ ընթանում են կայանի փակման աշխատանքներ, որոնք շարունակվելու են ևս մի քանի ամիս: Ադրբեջանցի գործընկերները գիտեն այս մասին»,- ասել է Լավրովը:
Արտգործնախարարի խոսքերով՝ Մոսկվան պատրաստ է եղել պայմանավորվածություն ձեռք բերել Գաբալայի ՌՏԿ-ի շուրջ, սակայն «ադրբեջանցի գործընկերները որոշել են գնային փոխզիջում չանել»:
«Այդ հարցը վերջնականապես փակ է»,- հավելել է Լավրովը։