«Մալագա»-ի գլխավոր մարզիչ Մանուել Պելեգրինին խոսել է իր՝ «Ռեալ»-ում աշխատելու տարիների մասին: Չիլիացի մասնագետը «Ռեալ»-ը գլխավորեց 2009/10թթ մրցաշրջանում, երբ դեռ թիմի պատիվը պաշտպանում էր Ռաուլը.
«Գիտակցում էի, թե նշանակություն ուներ Ռաուլը «Ռեալ»-ի համար, բայց լուրջ խնդրի առջև էի կանգնել, քանի որ ակումբը հրավիրել էր Ռոնալդուին, Կակային ու Բենզեմային: Ստացվում է, որ միայն Ռաուլի դիրքի ֆուտբոլիստների տրանսֆերների ձեռքբերման համար թիմը ծախսել էր 200 մլն եվրո:
Հավելենք, որ 2009/10թթ մրցաշրջանում Ռաուլը «Ռեալ»-ի կազմում խաղադաշտ դուրս եկավ 30 անգամ և խփեց 8 գնդակ:








































