Մադրիդի «Ռեալ»-ի ավագներ Իկեր Կասիլյասը և Սերխիո Ռամոսը ճաշել են ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի հետ: Այդ մասին հայտնում են իսպանական լրատվամիջոցները:
Հանդիպմանը ներկա է եղել նաև «արքայական ակումբ»-ի գլխավոր տնօրեն Խոսե Անխել Սանչեսը: Ժոզե Մոուրինյոն, սակայն, չի ներկայացել, չնայած այն փաստին, որ նախապես տեղեկացվել է այդ մասին:
Պերեսը ներկաների հետ քննարկել է թիմում տիրող մթնոլորտին, խաղացողների և մարզիչների փոխհարաբերություններին և պարգևավճարներին վերաբերող հարցեր: Ֆուտբոլիստները նշել են, որ չկան այնպիսի խնդիրներ, որոնք հնարավոր չլինի լուծել Մոուրինյոյի հետ: Կասիլյասն ու Ռամոսը հայտնել են, թե «Ռեալ»-ի բոլոր ֆուտբոլիստները հասկանում են, որ հաջողություններ գրանցելու համար միասնականություն և մեծ ջանքեր են պահանջվում:







































