Sunday, 21 06 2026
Իսրայելը չի հեռանա Լիբանանի հարավից․ Նեթանյահու
23:50
Իսպանիան առանց դժվարության հաղթեց Սաուդյան Արաբիային
23:40
Իրանի պատվիրակությունը լքել է Շվեյցարիայում ընթացող բանակցությունների վայրը
23:30
Հնագույն հրաշքի նոր շունչ․ Պարթենոնը՝ վերականգնված տեսքով
Ընդդիմադիր ուժերի դիմումները միավորվել են և քննվելու են հունիսի 26-ին․ ՍԴ
23:10
167 000 դոլարանոց աթոռ, որը փոխում է գույնը՝ կախված լույսից
Սևանա լճի մակարդակի բարձրացումը այսօրվա դրությամբ կազմել է 50 սմ
22:50
Մինիոնները վերադառնում են՝ այս անգամ որպես կինոռեժիսորներ
Վերջին 4 տարում Երևանում ստեղծվել է մոտ 60 հա կանաչապատ տարածք
22:30
NASA-ի գաղտնազերծված նյութերը նոր շոկային քննարկում են առաջացրել Լուսնի մասին
Ե՛վ նոր դպրոց, և՛ նոր մանկապարտեզ՝ Զառ բնակավայրում․ Ռոմանոս Պետրոսյան
22:10
Լուվրի ղեկավարությունը ահազանգում է՝ թանգարանը քայքայվում է
Մոսկվան այլևս գլխավոր խաղացողը չէ. Երևանի և Բաքվի շահերը համընկնում են արտաքին ապակայունացման դեմ
21:50
Ինչո՞ւ է ծովի ջուրը աղի, իսկ գետերինը՝ քաղցրահամ
«Թավշյա» հանդուրժողականության գինը․ ՌԴ միջամտությունը հարվածեց հենց Փաշինյանին
21:30
Ռոբին Հուդին ապաստան տված 1200-ամյա կաղնին «մահացել» է
Ռուսաստանը ի վիճակի չէ պաշտպանելու Ղրիմը՝ կայսերական հպարտության խորհրդանիշը. անհույս վիճակ է
21:09
«Սարդ-մարդը․ Նոր օր» ֆիլմի առաջին մեծ թրեյլեր շուտով էկրաններին
Կենտրոնական Ասիան հաղթահարում է «Ռուսաստանի նախաբաղնիքի» բարդույթը
20:45
Պիկասո և 17 կգ հաշիշ. Ֆրանսիայում գտել են 15 միլիոն եվրո արժողությամբ գողացված կտավը
20:30
«Վարդագույն» էկզոմոլորակի անակնկալը
20:15
Էբոլա վիրուսի Բունդիբուջիո շտամի դեմ մշակվում են երեք նոր պատվաստանյութ
Կիրակնօրյա լրատվական վերլուծական թողարկում
19:50
«Գրեմմի» մրցանակաբաշխության նոր անվանակարգերն ու կանոնների փոփոխությունները
Ողբերգություն Ներքին Գետաշենում. 17-ամյա պատանին խեղդվել է Արգիճի գետում
19:30
Ե՞րբ է լինելու այս տարվա ամենաերկար օրը
19:20
Կանադայում հայտնաբերվել է շուրջ 2 մլրդ տարեկան ջրային պաշար
19:10
Հայտնաբերվել է Մոցարտի կորած ձեռագիրը
19:00
Իրանի և ԱՄՆ-ի միջև ձեռք է բերվել պայմանավորվածություն. Պակիստանի ԱԳՆ ղեկավար
18:50
Ջեյ Դի Վենսը հայտնել է Իրանի հետ բանակցություններում առաջընթացի մասին

Դիվանագիտական սկանդալի նախադրյալներ՝ ընտրությունների պատճառով. մամուլ

Երեկ Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչը իր պաշտոնական բլոգում գրառում է կատարել, որտեղ խոսել է փետրվարի 18-ի ՀՀ նախագահական ընտրությունների համատեքստում Հայաստանում ստեղծված քաղաքական իրավիճակի, ընտրական գործընթացում առկա խնդիրների մասին: «Հայկական ժամանակ»-ը գրում է, որ դեսպանը մի շարք կոշտ և ոչ դիվանագիտական գնահատականներ է տվել, ինչպես նաև լուրջ հարցադրումներ բարձրացրել.

«Հորիզոնում փետրվարի 18-ին նախագահկան ընտրություններն են: Ուրախ եմ, որ Միացյալ թագավորությունը 25 դիտորդ է ունենալու ԵԱՀԿ ԺՀՄԻԳ առաքելության կազմում: Մենք իսկապես, ողջունում ենք նախագահ Սարգսյանի լավագույն ընտրություններ անցկացնելու մասին հայտարարությունը: Բայց նաև ցավում, որ խորհրդարանի երեք հիմնական ընդդիմադիր կուսակցություններից որևէ մեկը սեփական թեկնածուով հանդես չեն գալիս այս ընտրություններին և որևէ մեկին չեն աջակցում:

Ո՞րն է այս կուսակցությունների չմասնակցելու պատճառը՝ ֆինանսական խնդիրները, թե՞ արդար արդյունքի նկատմամբ հավատի բացակայությունը կամ, գուցե դրանք իրականում այդքան էլ ընդդիմադիր չեն, որքան մենք ենք պատկերացնում:

 

Եթե համարենք, որ կուսակցաթյունները ֆինանսական խնդիրներ անեն, արդյո՞ք դրա պատճառն այն է, որ հնարավոր հարուստ աջակիցները անհանգստացած են, թե ինչ կլինի իրենց բիզնեսին, եթե նրանք սխալ մարդու վրա դնեն շեշտը: Հնարավոր է նաև, որ նրանք չեն գտել իրենց «մեսիջը» հղելու ճիշտ ձևը և հասարակության կողմից նվիրատվություն ստանալ չի հաջողվել: (Հետաքրքիր է, որ չնայած բոլոր կանխագուշակումներին նախագահ Օբաման 2012-ին Միթ Ռոմնիից ավելի շատ միջոցներ ձեռք բերեց, հիմնականում, ընտրողների և ակտիվիստների հետ իր հաստատած կապերի միջոցով, ինչը նրան մինչև 200 դոլարի չափով փոքր նվիրատվություններ բերեց): Հաջորդ ամսվա ընթացքում ուսումնասիրելով ընտրարշավը և բոլոր կուսակցությունների անդամների հետ խոսելով՝ մենք կփորձենք հասկանալ՝ էլ ինչ է կարելի անել արդյունավետ քաղաքական մրցակցություն ապահովելու համար:

Բայց տասնամյակների ընթացքում կեղծիքներով հագեցած ընտրություններից հետո Հայաստանի իշխանությունների համար մեծագույն մարտահրավեր է այս ընտրությունները արդար անցկացնելն ու սեփական ժողովրդի և գործընկերների վստահությունը վերականգնելը: Արդյո՞ք սա տեղի կանենա»:

Դեսպանը, սակայն, այսքանով չի սահմանափակվել: Նա, որպես «կողքից հետևող» անձ, մի քանի կարևոր խնդիրներ է առանձնացրել, որոնց վրա, ինչպես նա է նշել, պետք է ուշադրություն դարձնեն ՀՀ պետական մարմինները:

1. Ընտրողների ցուցակներ. Տեղյակ եմ, որ տեղական ոստիկանության և կազմակերպությունների կողմից գովելի ջանքեր են գործադրվել ցուցակները ստուգելու և որոշ անճշտություններ վերացնելու համար (օրինակ, ավտոտնակում գրանցված բազմաթիվ անուններ): Բայց այն փաստը, որ 1991-ից ի վեր, ցուցակը շարունակում է մեծանալ, երբ մարդկանց ամենօրյա փորձը ցույց է տալիս, որ երկրի բնակչության քանակը նվազում է, հասարակ ընտրողի համար անհանգստության պատճառ է հանդիսանում: Գուցե տարեկան վերագրանցումը կարող է հարցի լուծման տարբերակ լինել և մարդկանց մոտ վստահություն առաջացնել: Մինչ այդ իշխանությունները կարող են ամեն ջանք գործադրել հետևելու և հետազոտելու համար այն ընտրական տեղամասերը, որտեղ ընտրությունների ընթացքում գրանցվել է ընտրողների աննախադեպ հոսք:

2. Հանրային ծառայողների ներգրավում. Հիանալի կլիներ լսել ընտրարշավի ընթացքում պաշտոնյաների կողմից հանրային ծառայողներին ուղղված ազդեցիկ հաղորդագրություններ՝ անկողմնակալության կարևորության վերաբերյալ:

3. Բողոքներին արդյունավետ արձագանքում. Ոչ բոլոր բողոքներն են կարող բավարար ակներև լինել կամ իրավական հիմք ունենալ քրեական պատասխանատվության ենթարկելու համար, բայց եթե իշխանությունները ցույց տան, որ քաղաքացիների կողմից բարձրացրած անհանգստությանը արագորեն և լրջորեն արձագանքում են, ապա սա կարող է կանխարգելիչ ազդեցություն ունենալ, և գուցե մեծացնի հասարակ ընտրողի վստահությունը իշխանությունների նկատմամբ:

«ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպան Քեթրին Լիչի այս գրառումը միջազգային դիվանագիտական սկանդալի վերածվելու բոլոր նախադրյալներն ունի, քանի որ պարունակում է հյուրընկալող երկրի ներքին գործերին միջամտելու կամ դրանց մասին արտահայտվելու ընդունված տոնայնությունը գերազանցելու տարրեր: Սկանդալ սակայն չի լինի, քանի որ դեսպանի բարձրացրած մտահոգությունները լեգիտիմ են, և առավել ևս, Հայաստանի իշխող ռեժիմին ձեռնտու չէ միջազգային ուշադրություն սևեռել դրանց վրա: Այնպես որ, Աշոտյանն ու Շարմազանովը մի երկու հայտարարություն կանեն, կանցնի կգնա»,- հավելում է «ՀԺ»-ն: 

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում