Մարտի 31-ից ապրիլի 1-ը Ժնևում կայացած ՆԱՏՕ-ի «Գործընկերություն՝ հանուն խաղաղության» ծրագրի շրջանակներում տեղի ունեցած «Խորհրդարանի դերը սպառազինության վերահսկման, զինաթափման և զանգվածային ոչնչացման զենքերի չտարածման գործում» խորհրդաժողովին Հայաստանը ներկայացրել է ԱԺ պաշտպանության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Հրայր Կարապետյանը: Խորհրդաժողովին մասնակցել են 25 երկրներից շուրջ 40 խորհրդարանականներ, նաև ՆԱՏՕ-ի անդամ երկրների ներկայացուցիչներ, բարձրաստիճան պաշտոնյաներ:
Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ Հ. Կարապետյանը տեղեկացրեց, որ խորհրդաժողովի ընթացքում հիմնականում քննարկվել էր այն հարցը, թե ինչպիսի դերը կարող են ունենալ խորհրդարանականները սպառազինությունների վերահսկման և, ընդհանրապես, զինաթափման գործում: Հ. Կարապետյանը հավելեց, որ մեր հարևան երկրները` Թուրքիան և Ադրբեջանը, բավական լավ ներկայացված են եղել և գործել համաձայնեցված: Ի դեպ, խորհրդաժողովին մասնակցության համար նախատեսված ծախսերը հոգում են խորհրդաժողովի կազմակերպիչները:










































