Քանյե Ուեսթի նախկին ընկերուհի Բրուք Քրիթենդոնը The Sun-ին տված հարցազրույցում ռեփերին ներկայացրել է որպես «անհուսալի, ինքն իր ուժերի հանդեպ անվստահ մարդ, ում զգացմունքների հետ շատ հեշտ է խաղալ»:
«Քանյեն մաչո չէ, նրան պետք է, որ կինը միշտ իր կողքին լինի, և կարևոր է իմանալ նրա կարծիքը: Ես նրան միշտ պետք էի, և նա իրեն անվստահ ու անպաշտպան էր զգում այն օրերին, երբ մենք չէինք հանդիպում: Ինձ թվում էր՝ նա վախենում էր, որ ինձ արժանի չէ: Ընդհանրապես, Քանյեին պետք են մարդիկ, ովքեր մշտապես կգովաբանեն իրեն, և որոնց շնորհիվ նա իրեն պիտանի կզգա»,- ասել է Քրիթենդոնը:
Ամբողջ հարցազրույցի ընթացքում Բրուք Քրիթենդոնն իր նախկին ընկերոջն աշխատել է ներկայացնել որպես ընտանեկան կյանքին անպատրաստ մարդու, ով նույնիսկ ինքնուրույն խանութ գնալ չի կարող։








































