Թվում է, թե սուպերգործակալ Ջեյմս Բոնդի դերակատար Դենիել Քրեյգը արտաքնապես ոչ մի թերություն չունի: Սակայն դերասանը շատ է անհանգստանում իր ոչ իդեալական ձև ունեցող ականջների համար:
Դենիել Քրեյգն այնպես է խաղում գործակալ 007-ի դերը, որ ֆիլմի ռեժիսորն ու պրոդյուսերը նրան առաջարկել են խաղալ Բոնդի մասին հաջորդ ֆիլմում: Ճիշտ է, Ջեյմս Բոնդի մասին նոր ֆիլմում հանդիսատեսը հնարավոր է փոփոխված Դենիել Քրեյգ տեսնի, քանի որ նա պատրաստվում է պլաստիկ վիրահատություն կատարել:
Դերասանը գոհ չէ իր ականջներից, որոնք, նրա կարծիքով, շատ ցցված են: Դենիելը խոստովանել է, որ «Սքայֆոլը» դիտելիս ոինչ չի նկատել՝ բացի իր ականջներից: Այդ պատճառով էլ նա որոշել է դիմել պլաստիկ վիրաբույժների օգնությանը:








































