Իսպանիայի ոստիկանությունը Մուրսիում ձերբակալել է 42-ամյա տղամարդու, ով 5 տարի շարունակ որպես բժիշկ աշխատել է Վալենսիայի առողջապահական կենտրոնում՝ դրա համար չունենալով համապատասխան կրթություն և արտոնագիր։
Ենթադրվում է, որ, Վալենսիայի և Ալիկանտի բժիշկների պրոֆեսիոնալ անձնակազմում ընդգրկվելու համար ձերբակալվածն օգտագործել է կեղծ բժշկական վկայագրեր, որոնք ինքն է կազմել:
Ներկայումս հետաքննություն է ընթանում ակադեմիական տարբեր վկայագրեր կեղծելու գործով, որոնք ձերբակալվածն իբր ստացել է որպես Գրանադայի համալսարանի շրջանավարտ:
Առայժմ առանց հատուկ փաստաթղթերի բժշկական պրոֆեսիոնալ գործողություններ իրականացնելու և գումարային միջոցներ «լվանալու» վերաբերյալ մեղադրանք «բժշկին» չի ներկայացվել:








































