Անգլիայի Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանի 23 խաղերում «Մանչեսթեր Յունայթեդ»-ի առաջատարներից մեկը՝ հոլանդացի հարձակվող Ռոբին վան Պերսին, 18 գնդակ է գրանցել իր անվան դիմաց: Սակայն հարձակվողը կարծում է, որ մի շարք նպաստավոր պահեր չի օգտագործել.
«Ես կարող էի ևս 5-6 գոլ հեղինակել: Գոլ խփելու մի շարք հնարավորություններ եմ բաց թողել: Հիմա հիանալի դիրք եմ զբաղեցնում մրցաշարային աղյուսակում: Մենք առաջ ենք անցել հակառակորդներից միավորներով և խփած գոլերով:
«Մանչեսթեր Յունայթեդ»-ում շրջապատված եմ չեմպիոններով: Նման զգացում ունեի նաև այն ժամանակ, երբ նոր էի տեղափոխվել «Արսենալ», իսկ այնտեղ այպիսի ֆուտբոլիստներ էին հանդես գալիս, ինչպիսիք են Անրին ու Բերգկամպը»,- հայտարարեց Վան Պերսին:





































